Կանադա, ոստիկանություն

Կանադայի եկեղեցիներից մեկում կրակոցներ են հնչել, կա զոհ

31
Երիտասարդ տղամարդը զենքով մտել է եկեղեցի, նշան բռնել ու կրակել։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Սալմոն Արմ քաղաքի եկեղեցում հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Global News հեռուստաալիքը։

Երիտասարդ տղամարդը պատարագի ժամանակ մտել է եկեղեցի, նշան բռնել մի մարդու և կրակել։

Նրա զոհը 78 տարեկան Գորդոն Պարմենտերն է։ Մահացածի որդու խոսքով` տղամարդը կրակելուց հետո դուրս է եկել եկեղեցուց, հետո վերադարձել է և շարունակել կրակել։

«Կրակեց իր ճանապարհին հայտնված մեկ այլ տղամարդու ոտքին։ Ես ու մի քանիսը կարողացանք ոլորել նրա ձեռքերը ու խլել զենքը», – ասել է նա։

Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է կրակոցների փաստը և հայտնել, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է կայուն վիճակում։

Կասկածյալը ձերբակալվել է և կալանքի տակ է։ Մահացածի որդու խոսքով` հայրն ու կրակողը ծանոթ են եղել, վերջինը հոգեկան խանգարումներ է ունեցել, սակայն հարձակման դրդապատճառը հայտնի չէ։

31
Ըստ թեմայի
Երևանում դարձյալ կրակոցներ են հնչել. վիրավորն անհատ ձեռներեց է
Կրակոցներ Երևանում. ՊՆ զորամասի հրամանատարը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Ինչ է կատարվել Զարթոնքում. կրակոցների ու կռվի տեսանյութն արդեն համացանցում է