Եվգենյա Մեդվեդևա

Մեդվեդևային աշխարհի առաջնություն տանելն արդա՞ր էր. ինչ է մտածում Պլյուշչենկոն

59
Պլյուշչենկոն չի հետևում մրցումներին և չի ուզում «քիթը խոթել» ֆեդերացիայի որոշումների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն չի մեկնաբանում գեղասահքի աշխարհի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևային, այլ ոչ թե Ելիզավետա Տուկտամիշևային Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկելու լուրը։ Այս մասին հայտնում է Chempionat.ru–ն։

«Ինչ վերաբերում է Մեդվեդևային, ոչ թե Տուկտամիշևային աշխարհի առաջնություն ուղարկելու որոշմանը, ապա ես չեմ ուզում խառնվել այդ հարցերին, դա ֆեդերացիայի որոշումն է։ Մենք ղեկավարություն ունենք, թող նրանք որոշումներ կայացնեն», – ասել է նա։

Հայտնի գեղասահորդի խոսքով` ինքը նույնիսկ չի հետևում մրցումներին։

«Գիտեմ, որ Ռուսաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի թիմային առաջնությունում, որ Լիզան լավ է ելույթ ունեցել։ Ես իմ դպրոցն ունեմ, որն ուզում եմ նոր մակարդակի հասցնել։ Պարզապես ժամանակը չի բավականացնում», – ասել է Պլյուշչենկոն։

Նշենք, որ հասարակությունը քննադատել է Եվգենյա Մեդվեդևային հավաքականում ներառելու որոշումը, և շատերն անարդար են համարել դա։

59
Ըստ թեմայի
«Ես այս մրցաշրջանում մեծացա 10 տարով». Եվգենյա Մեդվեդևան Ռուսաստանի գավաթակիր է դարձել
«Դու արժանի ես, թագուհի»․ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի երկրպագուները ծով նվերներ են ուղարկել
Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին