ԵՐԵՒԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Թուրքիոյ նախագահի խօսնակ Իպրահիմ Քալըն արձագանքած է Իտալիոյ խորհրդարանի պատգամաւորներու պալատին կողմէ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի ընդունման:
Ան Twitter-ի իր էջին վրայ այդ մասին գրառում կատարած է. «Այսպէս կոչուած Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ որոշումը կ’անտեսէ պատմական իրականութիւնները եւ նոր թշնամութիւն կը սերմանէ: Մենք խստօրէն կը դատապարտենք քաղաքական ժողովրդականութեան աջակցող այս մօտեցումը, որ նաեւ կ’անտեսէ համատեղ պատմական յանձնաժողով ստեղծելու մեր նախագահին կոչը»:
Յիշեցնենք, որ Իտալիոյ պատգամաւորներու պալատն ապրիլ 10-ին ընդունած է բանաձեւը, որմով երկրի կառավարութեան կոչ ուղղեց ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնը եւ խնդրին միջազգային հնչեղութիւն տալ: Բանաձեւին կողմ քուէարկած է 382 պատգամաւոր, ձեռնպահ մնացած է 43-ը, իսկ դէմ ձայներ չեն եղած:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։


