Սուդանի նախագահ

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը կալանավորվել է. նա «անվտանգ վայրում» է

18
(Թարմացված է 20:22 11.04.2019)
Արաբական հանրապետության կառավարությունը լուծարվել է, մինչ նոր ընտրություններն իշխանություն է իրականացնելու անցումային գործադիր մարմինը` Աուֆի գլխավորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը կալանավորվել է: Այս մասին հայտարարել է Սուդանի պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆը, փոխանցում է Reuters–ը։

Արաբական հանրապետության կառավարությունը լուծարվել է, մինչ նոր ընտրություններն իշխանություն է իրականացնելու անցումային գործադիր մարմինը` Աուֆի գլխավորությամբ։

Նուբա լեռներ մեկնած հայ բժիշկները կատարել են հումանիտար մեծ քայլ
© Sputnik / Գոհար Սարգսյան, Կարեն Եփրեմյան

«Ռեժիմը չի լուծում առկա խնդիրները, այդ պատճառով որոշում է կայացվել, որ երկու տարի անցումային շրջանում զինված ուժերը կղեկավարեն երկիրը։ Երկրի տարածքում արտակարգ ռեժիմ է հայտարարվել երեք ամիս ժամկետով։ Օդային տարածքը մեկ օրով փակվել է», –ասել է Աուֆը։

Նրա խոսքով` ալ Բաշիրը պահվում է «անվտանգ վայրում»։ Նախարարը նաև հայտարարել է` ստեղծվելու է ռազմական խորհուրդ, որը ղեկավարելու է երկիրը երկու տարվա «անցումային շրջանի» ընթացքում։

Խարթումում, որոշ տվյալների համաձայն, Օմար ալ Բաշիրի շարջապատից ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում` վարչապետ Մուհամեդ Թահեր Իիլյան, նախագահի գվարդիայի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Աբդել Ռահիմ Մուհամեդ Հուսեյնը, իշխող «Ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Ահմեդ Հարունը, Սուդանի նախկին փոխնախագահ Ալի Օսման Թահան։

Նախորդ տարվա դեկտեմբերին Սուդանում ժողովրդական բողոքի ակցիաներ էին ընթանում, որոնք սկզբում տնտեսական բնույթ ունեին։ Ցուցարարները կոչ էին անում իշխանությանն իջեցնել հացի և այլ սննդամթերիքի գները։

Հետզհետե սկսել են նաև հայտնվել քաղաքական պահանջներ, որոնք վերաբերում էին Օմար ալ Բաշիրի գրեթե միանձնյա կառավարման ռեժիմի դեմ։ Վերջինս արդեն 30 տարի է զբաղեցնում է նախագահի պաշտոնը։

Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները հայտնում են, որ վերջին ամիսների ընթացքում մոտ 60 մարդ սպանվել են, հարյուրավորները` տուժել, մի քանի հազարը` ձերբակալվել։

18
թեգերը:
Ձերբակալություն, Աշխարհ