ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 25–30 տարեկան երեք տղամարդու մուշտակի գողության ու մանեկենի հանդեպ «անպարկեշտ գործողություններ» անելու համար։
Տարօրինակ դեպքը տեղի է ունեցել կանանց հագուստի խանութներից մեկում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Haberturk հեռուստաընկերությանը։
Առավոտյան խանութի տերը հայտնաբերել է, որ մանեկենի հագի մուշտակը չկա ու զանգել է ոստիկանություն։ Ոստիկանները մանեկենի վրա բազում մատնահետքեր են հայտնաբերել։ Տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ երեք տղամարդ գիշերը խանութ են ներխուժել ու մերկացրել մանեկենին, համբուրել են նրան ու անպարկեշտ գործողություններ արել։
Տղամարդկանց ձերբակալել են։ Դեպքի որոշ հանգամանքները պարզելուց հետո նրանց ազատ են արձակել` ոստիկանների հսկողության տակ թողնելով։ Գողության հետաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։


