Ստամբուլ. բողոքի ակցիա

Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը նյարդայնացրել է Անկարային

47
(Թարմացված է 12:53 11.04.2019)
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ «որոշումն անտեսում է պատմական իրողությունները և սերմանում նոր թշնամություն»։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Թուրքիայի  նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։

Նա Twitter-ի էջում այդ թեմայով գրառում է կատարել. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և սերմանում նոր թշնամություն։ Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պոպուլիզմին աջակցող այս մոտեցումը, որը նաև անտեսում է համատեղ  պատմական հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը»։

Հիշեցնենք, որ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քվեարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։

 

47
թեգերը:
Ցեղասպանություն, Թուրքիա, Հայաստան
թեմա:
Հայոց ցեղասպանություն (240)
Ըստ թեմայի
«Իրականում». Թուրքիայի հետ վեճում Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության շահարկումը բարոյական չէ
Մենք ձախողել ենք Ցեղասպանության ճանաչման գործում. Զոհրաբ Մնացականյան
«Որպեսզի աշխարհն իմանա ոճիրի մասին». լուռ ակցիա ԱՄՆ–ում Ցեղասպանության զոհերի հիշատակին
Իլոն Մասկ

Իլոն Մասկը որոշել է նոր քաղաք կառուցել Տեխասում. քաղաքապետը դոժի տիտղոս կունենա

4
(Թարմացված է 10:18 03.03.2021)
Ամերիկացի միլիարդատերը դեռ անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել էր Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։

​Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:

Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):

Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

4
թեգերը:
Իլոն Մասկ
Ապուր

Ո՞րն է ամենաօգտակար ապուրը. սննդաբանի խորհուրդը

35
(Թարմացված է 14:45 02.03.2021)
Սննդաբանի խոսքով ՝ այս ապուրը օգտակար է առողջության համար և նպաստում է իմունիտետի բարձրացմանը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։

Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։

«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:

Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:

Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։

35
թեգերը:
ոսպ, բանջարեղեն, Միս, Սննդամթերք, առողջ սնունդ, ապուր
Ըստ թեմայի
Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը