Սուդան

Սուդանում պետական հեղաշրջում է տեղի ունեցել

41
Որոշ տվյալներով` զինվորականները վաղ առավոտյան զավթել են Սուդանի պետական հեռուստաընկերությունն ու ռադիոն։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Սուդանում պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է արաբական «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ նախագահական պալատը շրջապատված է զինվորներով և զրահատեխնիկայով։

Որոշ տվյալներով` զինվորականները վաղ առավոտյան զավթել են Սուդանի պետական հեռուստաընկերությունն ու ռադիոն և ընդհատել հեռարձակումը։

Ալ Հադաս հեռուստաընկերությունն էլ հայտնում է, որ շուտով հանրապետության ռազմական ղեկավարության ներկայացուցիչները կարևոր հայտարարություն կանեն այդ մասին։

Քաղաքացիներին հորդորում են տներից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում։

41
Իլոն Մասկ

Իլոն Մասկը որոշել է նոր քաղաք կառուցել Տեխասում. քաղաքապետը դոժի տիտղոս կունենա

4
(Թարմացված է 10:18 03.03.2021)
Ամերիկացի միլիարդատերը դեռ անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել էր Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։

​Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:

Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):

Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

4
թեգերը:
Իլոն Մասկ
Ապուր

Ո՞րն է ամենաօգտակար ապուրը. սննդաբանի խորհուրդը

35
(Թարմացված է 14:45 02.03.2021)
Սննդաբանի խոսքով ՝ այս ապուրը օգտակար է առողջության համար և նպաստում է իմունիտետի բարձրացմանը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։

Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։

«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:

Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:

Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։

35
թեգերը:
ոսպ, բանջարեղեն, Միս, Սննդամթերք, առողջ սնունդ, ապուր
Ըստ թեմայի
Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը