Վախթանգ Կիկաբիձե

Կիկաբիձեն հիվանդանոցում է. նա չի կարողանա մասնակցել Դանելիայի հուղարկավորությանը

79
(Թարմացված է 18:49 08.04.2019)
Վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեն պարզաբանել է` ինչու չի գնա ռեժիսոր Գեորգի Դանելիայի հուղարկավորությանը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Վրացի երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեն չի կարողանա մասնակցել իր ընկերոջ` կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Խորհրդային ռեժիսոր Գեորգի Դանելիան, որին ավելի վաղ տեղափոխել էին հիվանդանոց, ապրիլի 4–ին մահացել է։ Նա 88 տարեկան էր։

«Հուղարկավորությունը վաղն է։ Ներկա չեմ լինի, պառկած եմ (հիվանդանոցում – խմբ.), – ասել է Կիկաբիձեն։

Ավելի վաղ Կիակբիձեն արդեն ասել էր, որ հինգ տարի շարունակ օրումեջ հիվանդանոց է գնում` դիալիզի։

Միաժամանակ վրացի դերասանը տեսաուղերձ էր հրապարակել ռեժիսորի մահվան կապակցությամբ։ Նա ասել էր, որ 45 տարի ընկերություն է անում Դանելիայի հետ։

Տեսանյութը, որում Կիկաբիձեն պատմում է Դանելիայի հետ վերջին հեռախոսազրույցի մասին, հրապարակված է դերասանի Facebook–ի պաշտոնական էջում։

Արտիստը խոստովանել է, որ Դանելիայի մահվան լուրն իմանալուց հետո ամբողջ գիշեր լացել է։

Ռեժիսոր Գեորգի Դանելիան «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին–դզա–դզա», «Դարդ մի արա» (Не горюй) և մի շարք այլ հայտնի ֆիլմերի ռեժիսորն է։

79
Ըստ թեմայի
Մահացել է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան
Гони рубль, родственник! Փաշինյանի խոսքերից հետո օգտատերերը հիշում են Դանելիայի ֆիլմերը