ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 11-ին ելույթ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր գարնանային նստաշրջանը մեկնարկել է այսօր։ Այն կտևի մինչև ապրիլի 12-ը:
Փաշինյանը ԵԽԽՎ-ում հանդիպումներ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։
Վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: