Samsung–ի խանութ

Samsung–ը «կոտրած սմարթֆոնի» պատերազմ է հայտարարել Apple-ին

243
Կորեական ընկերությունը որոշել է իր արտադրանքի վաճառքի ծավալները մեծացնել ամերիկյան սմարթֆոնների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Samsung կորեական ընկերությունը վաճառքի ծավալներով Apple-ին գերազանցելու համար նոր մարտավարություն է ընտրել։ Ընկերությունն iPhone-ի ամերիկաբնակ օգտատերերին առաջարկել է Galaxy ընտանիքին պատկանող նոր սմարթֆոն գնել` դիմացը տալով որևէ iPhone։ Ակցիային կարող են մասնակցել ինչպես լավ պահպանված iPhone-ները, այնպես էլ` կոտրվածները։ Այս մասին հայտնում է Cult of Mac-ը։

Գնորդը կարող է 300 դոլարի զեղչ ստանալ, եթե հանձնի iPhone 7 Plus, iPhone 8, iPhone X կամ էլ iPhone XS։ Ավելի հին մոդելների համար կորեական ընկերությունն առաջարկում է 200 դոլար։ Մարքեթինգային այս քայլը թույլ կտա գնել Samsung Galaxy S10e սմարթֆոնը գրեթե կես գնով։ Իսկ ստանդարտ Galaxy S10–ի գինը կդառնա մոտավորապես 600 դոլար։

Հիշեցնենք, որ սա երկու հսկաների հակամարտության առաջին բացահայտ դեպքը չէ։ Ավելի վաղ Samsung-ը հակախնձորական գովազդների շարք էր նկարահանել։

243
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (37)
Ըստ թեմայի
Այ քեզ բան. տղամարդիկ կկարողանան հանգիստ հայհոյել, Instagram-ը խանութ կդառնա, մենք էլ` Բախ
Այ քեզ բան. սմարթ սրճարանները բազմանում են, ռոբոտը ծնող է դառնում. ո՞վ է շոու անում
Նոր սմարթֆոնը կծալվի երկու տեղից. սարքի էսքիզները հայտնվել են համացանցում
Ընդամենը 17 րոպե, և սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորված է. տեսանյութ