Նախագահական ընտրություններ Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահական ընտրություններում արդեն խախտումներ են գրանցվել

70
Ընտրությունների օրը Ուկրաինայի ոստիկանությունը խախտումների մասին ահազանգեր է ստանում։ Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պնդում են, որ ընտրությունները սովորական ռեժիմով են ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը երկրի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն 25 խախտում է արձանագրել։ Այս մասին գերատեսչությունը հայտնում է Twitter միկրոբլոգի իր էջում։

«Մարտի 31-ին ոստիկանությունն ընտրական գործընթացի հետ կապված 25 դիմում ու հաղորդագրություն է ստացել», - նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, 7 դեպքը կապված են ապօրինի քարոզարշավի հետ, մեկը՝ կաշառքի, երկուսը՝ ընտրաթերթիկը լուսանկարելու, մեկը՝ ընտրաթերթիկը ընտրատարածքից հանելու փորձի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 9:00 (տեղի ժամանակով) Ուկրաինայում յոթ ընտրատարածք չի բացվել։

Մինչդեռ Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնում է, որ ընտրությունները սովորական ռեժիմով են ընթանում։

Նշենք, այսօր Ուկրաինայում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Ընտրատարածքները գործելու են տեղի ժամանակով 8.00 – 20.00։

Նախագահի պաշտոնի համար պայքարում են 39 թեկնածու, սա ռեկորդային ցուցանիշ է։

Նախագահի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ ԿԸՀ-ն պետք է հայտարարի ընտրությունների արդյունքը մինչև ապրիլի տասը։

Եթե թեկնածուներից ոչ ոք առաջին փուլում չկարողանա հավաքել քվեների ավելի քան կեսը, ապրիլի 21-ին երկրորդ փուլ կնշանակվի։

70
թեգերը:
Աշխարհ