Ինդենեզիա

Խոշոր ջրհեղեղ Ինդոնեզիայում. մոտ 63 մարդ մահացել է

66
Փրկարարները գործողություններ են իրականացնում տասնյակ անհետ կորածներին գտնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Ինդոնեզիայի արևելյան Պապուա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Որոնողափրկարարական ծառայության տվյալներով` ջրհեղեղը գրանցվել Ջայապուրա շրջանում։ Փրկարարները միջոցառումներ են իրականացնում տասնյակ անհետ կորածներին գտնելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնում էին 40 զոհվածի և 21 տուժածի մասին։

Նահանգի հյուսիս–արևելյան հատվածում։ Ավելի վաղ հայտնում էին նաև, որ ոչ պակաս, քան 9 տուն  և երկու կամուրջ է վնասվել։ Ներկա պահին շուրջ 120 քաղաքացի, որոնց տները վնասվել են, տարհանվել են կառավարական հիմնարկների շենքեր։ Ջուրն արդեն հետ է քաշվել, սակայն որոնողափրկարարական թիմը ջրհեղեղից տուժած բոլոր շրջաններ դեռ չի հասել։

66
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1127)
Ըստ թեմայի
«Համաշխարհային ջրհեղեղը» մոլեգնել է Չինաստանում. սարսափազդու կադրեր