Փարիզ, 2019 թվականի մարտի 16

Փարիզում այրվում է Tarneaud բանկը, «դեղին անթև բաճկոններն» ավերում են քաղաքը. տեսանյութ

72
«Դեղին անթև բաճկոնները» սկսել են բարիկադներ կառուցել Փարիզի կենտրոնում։ Ոմանք փորձել են հարձակվել ոստիկանական մեքենայի վրա։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Փարիզում այրվում է Tarneaud բանկը, չի բացառվում, որ շենքում մարդիկ կան։ Այս մասին հայտնում է Sputnik France–ը։

Ֆրանսիայի մայրաքաղաքում վերսկսվել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը։ Այս պահին արդեն բերման են ենթարկել 60 մարդու։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, գործի դրել ջրցան մեքենաները։

«Դեղին անթև բաճկոնները» սկսել են բարիկադներ կառուցել Փարիզի կենտրոնում։ Ոմանք փորձել են հարձակվել ոստիկանական մեքենայի վրա։ Բողոքի ցույցի մասնակիցները հարձակվում են խանութների վրա, շշեր նետում ոստիկանների ուղղությամբ։

Մետրոյի որոշ կայարաններ փակ են։ Ոստիկաններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

«Դեղին անթև բաճկոններն» այսօր խոստանում են, որ համախմբման նոր շրջապտույտ է սկսվելու։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Բորդոյի, Թուլուզի, Մարսելի և Ռուանի բնակիչներին»,– հայտարարել է շարժման մասնակիցներից մեկը` Էրիկ Դրուեն։ Նա համոզված է, որ իրենց կմիանան Բելգիայի, Հոլանդիայի և Լեհաստանի համախոհները;

Շարժման մեկ այլ առաջնորդ Մաքսիմ Նիկոլն էլ խոստացել է, որ այս շաբաթ օրը ամենահիշարժանն է լինելու։

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել էին անցած տարվա նոյեմբերի 17-ին: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին բաճկոններին»։

72
Ըստ թեմայի
Ցուցարարները քանդել են Փարիզի դարավոր սալաքարերը․ տեսանյութ
Զանգվածային ակցիաներ Փարիզում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Փարիզը վերածվել էր դժոխքի․ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի սարսափելի կադրերը
Փարիզի ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, ավելի քան 540 մարդու բերման են ենթարկել
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» նկատմամբ