Խաշիմ Տաչի

«Հանճար». Կոսովոյի առաջնորդը հեռուստաեթերի ընթացքում գաղտնազերծել է համակարգչի գաղտնաբառը

101
(Թարմացված է 19:35 14.03.2019)
Համացանցում մեծ տարածում է ստանում տեսահոլովակը, որում Կոսովոյի առաջնորդ Խաշիմ Տաչին հավաքում է իր համակարգչի գաղտնաբառը։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե ամբողջ աշխարհը հիմա երկրի պետական գաղտնիքներից չտեղեկանար։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Խաշիմ Տաչին, որի ամենօրյա կյանքի մասին տեսանյութ են ցուցադրել տեղական հեռուստատեսությամբ, գաղտնազերծել է իր աշխատանքային համակարգչի գաղտնաբառը։

Կադրերից մեկում Տաչին լուրջ դեմքով իր աշխատասենյակում հավաքում է համակարգչի գաղտնաբառը։ Նա միմյանց կողք գտնվող կոճակներն է հերթականությամբ սեղմում։

Այսպիսով` Կոսովոյի ղեկավարի գաղտնաբառը կարող է լինել «123456» կամ «QWERTY»։

Կա՛մ համակարգչի վրա բացարձակապես ոչ մի կարևոր տեղեկություն չկա, կա՛մ Տաչին շատ անփույթ մարդ է։ Ընդհանուր առմամբ նիշերի նման համադրությունը գաղտնաբառերում փորձագետների մոտ վաղուց մտահոգություն է առաջացնում։ Տարօրինակ է, որ պետական մակարդակով դրա մասին չգիտեն։

Ամբողջ աշխարհում ծաղրում են Կոսովոյի առաջնորդի համակարգչի գաղտնաբառն ու նրա ընտրած անվտանգությունը։

Խաշիմ Տաչիի գաղտնաբառի մասին ռեպորտաժից հետո լուրը թերթերում էլ է հայտնվել։ Դրացից մեկը հրապարակել է լուսանկարն ու մեկնաբանել է. «Պարզվեց, որ կեղծ պետության նախագահը հիմար է»։

101
թեգերը:
Աշխարհ