«Վրիժառուներ. անվերջության պատերազմ» ֆիլմի պրեմիերա, 2018 թվական

«Վրիժառուներ. խաղի վերջ» ֆիլմի նոր թրեյլերը հայտնվել է համացանցում. տեսանյութ

149
Թրեյլերում երևում է, որ Կապիտան Մարվելը վերջապես միացել է «Վրիժառուներին»։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Marvel ընկերությունն իր հայտնի ֆիլմաշարի` «Վրիժառուների» նոր թրեյլերն այսօր` մարտի 14-ին, հրապարակել է YouTube-ի իր պաշտոնական ալիքում։ Թրեյլերում դրվագներ կան ընկերության ստեղծած կինոտիեզերքի նախորդ ֆիլմերից («Երկաթե մարդ», «Կապիտան Ամերիկա» և «Անվերջության պատերազմ») ։

Տեսահոլովակում նորություններ գրեթե չկան։ Աչքի է ընկնում «Վրիժառուներ» կոչվող սուպերհերոսների խմբավորման նոր համազգեստը և վերջապես Կապիտան Մարվելի երկար սպասված միավորումը «Վրիժառուներին» ։

Հիշեցնենք, որ ֆիլմի նախորդ էպիզոդում սուպերհերոսներից շատերը դարձել էին իրեն աստվածացնող Տանոսի ստեղծած քաոսի զոհերը, և այս նոր համալրումը հաստատ չի խանգարի Marvel–ի սուպերհերոսներին։

Թրեյլերը մի քանի ժամվա ընթացքում արդեն դիտել են ավելի քան 400 հազար անգամ։

«Վրիժառուներ. խաղի վերջ» ֆիլմը մեծ էկրաններին է հայտնվելու ապրիլի 29–ից։ Մնում է հուսալ, որ հայկական կինոթատրոններում պրեմիերան չի ուշանա։

Հիշեցնենք, որ Marvel–ն իր կինոտիեզերքը ստեղծել է 2008 թվականին` «Երկաթե մարդը» ֆիլմով։

149