ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. WB Games-ն ու Niantic-ը պատրաստվում են աշխարհին ցույց տալ մոբայլ հարթակի համար նախատեսված Harry Potter: Wisards Unite խաղը։
Կազմակերպիչները խոստանում են, որ խաղացողը կստեղծի իր սեփական մոգական աշխարհը և ռեալ ժամանակում ու իրական աշխարհում կունենա հետաքրքիր արկածներ իր ընկերների հետ։
Խաղը պարունակում է փոթերյան մոգական աշխարհի տարրեր ու կերպարներ և՛ «Հարրի Փոթեր», և՛ «Գերբնական գազաններ» ֆիլմաշարերից։
Խաղի ստեղծողները խորհուրդ են տալիս հանել կախարդական փայտիկները, պատրաստել կախարդական թուրմերը և վերհիշել կախարդական բառերը, քանի որ մոգական աշխարհն ու դրա գաղտնիքները վտանգի տակ են և օգնության կարիք ունեն։
Խաղը հիմնվել է լրացված իրականության օգտավործմամբ։ Սյուժեն հիմնվում է կատակլիզմի շուրջ, որի հետևանքով հասարակ մարդկանց (մագլերի) աշխարհ են մուտք գործել կախարդանքը, մոգական արտեֆակտներն ու գերբնական գազանները։
Խաղացողը ստանում է Մոգության նախարարության նորակոչիկ-գործակալի դերը, որին բախտ է վիճակվել վերականգնել խախտված հավասարակշռությունը։
Արկածների ընթացքում հնարավորություն կլինի հանդիպելու հայտնի կերպարներին` Դեմենտորներին, Մահակերներին, գայլամարդկանց և այլոց։
Խաղի մեկնարկը Android և iOS հարթակներում նախատեսվում է 2019 թվականի ընթացքում։
Հիշեցնենք, որ Niantic ստուդիան է եղել կարճ ժամանակում աշխարհը «պայթեցրած» Pokemon Go-ի ստեղծողը։