Самолет Boeing 737-800

Ուղևորին ինքնաթիռից իջեցրել են օդանավի կործանման մասին աղոթքների համար

213
(Թարմացված է 16:56 07.03.2019)
Ինքնաթիռի կործանման մասին աղոթքներն անհանգստացրել են ինքնաթիռի անձնակազմին ու ուղևորներին։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Իսլամբադ – Դուբայ չվերթի ուղևորին թույլ չեն տվել օդ բարձրանալ օդանավի կործանման մասին աղոթքների համար։ Այս մասին հայտնում է Geo TV հեռուստաընկերությունը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Խալիլի անունով ուղևորը պետք է Դուբայով Ավստրալիա մեկներ։ Ինքնաթիռում իր նստարանը գտնելուց հետո նա սկսել է աղոթել, որ օդանավն ընկնի։ Նրա աղոթքն անհանգստացրել է մյուս ուղևորներին ու անձնակազմի անդամներին։

Օդաչուն միանգամից կապ է հաստատել օդանավակայանի անվտանգության ծառայության հետ, և ուղևորին հեռացրել են ինքնաթիռից։

213
Ըստ թեմայի
Անհավանական ու զվարճալի պատճառ` արտակարգ վայրէջքի համար. ուղևորն աղտոտում էր ինքնաթիռի օդը
Ուղևորատար Boeing–ը արտակարգ վայրէջք է կատարել ջրի վրա. տեսանյութ
Հարկադիր վայրէջք Ռոստովում. ինքնաթիռում ուղևոր է մահացել