Պերուում հայտնաբերել են երեխաների ամենազանգվածային սպանության հետքերը

Պերուում հայտնաբերել են երեխաների ամենազանգվածային սպանության հետքերը. լուսանկարներ

98
Հնագետները կարծում են, որ երեխաներին սպանել են զոհաբերության համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Պերուի Չան–Չան հնագույն քաղաքներից մեկի մերձակայքում հայտնաբերվել են երեխաների և կենդանիների զանգվածային սպանության հետքեր։ Այս մասին հայտնում է PLoS One պարբերականը։

Մանրամասները հրապարակել են Տրուխիլյոյի Ազգային համալսարանի գիտնականները։ Երեխաներն ու կենդանիները սպանվել են XV դարում ծիսական զոհաբերության ժամանակ։

Следы массового ритуального убийства детей и животных в Перу
Երեխաների ամենազանգվածային սպանության հետքերը

2011-2016 թվականներին իրականացված պեղումների ընթացքում շուրջ 700 քմ մակերես ունեցող տարածքում հայտնաբերվել են ավելի քան 100 երեխաների ու ավելի քան 200 լամաների կամ ալպակաների մնացորդներ։

Երեխաների թվում եղել են և՛ տղաներ, և՛ աղջիկներ (5-14 տարեկան):

Следы массового ритуального убийства детей и животных в Перу
Երեխաների ամենազանգվածային սպանության հետքերը

Ուսումնասիրելով կմախքները` գիտնականները եզրակացրել են, որ երեխաներին հատուկ են ընտրել և ջանասիրաբար խնամել են նրանց։ ԴՆԹ–ի ուսումնասիրությունն էլ ցույց է տվել, որ զոհերին արարողության վայր են բերել ամբողջ երկրից։

Սպանված երեխաների դեմքերը ներկված են եղել կարմիր ներկով, իսկ կրծքավանդակները բացված են եղել նույնատիպ կտրվածքով` սիրտը հանելու համար։

Следы массового ритуального убийства детей и животных в Перу
Երեխաների ամենազանգվածային սպանության հետքերը

Ուսումնասիրողների խոսքով` նման պրակտիկայի գոյության մասին ոչ մի պատմական աղբյուր չի վկայում։ Հնագետները կարծում են, որ զոհաբերություն են կատարել չիմու հնդկացիները։

Այս բացահայտումը վկայում է երեխաների ամենազանգվածային զոհաբերության մասին։ Մինչ այդ ռեկորդ էր համարվում Մեխիկոյի Տենոչտիտլան քաղաք–պետությունում արված բացահայտումը, երբ 42 երեխայի դի էին հայտնաբերել։

98