Վրաստանի պատգամավորներ

Քաղաքական գործիչների խմբային սեքս. պատգամավորն իր գործընկերներին 18+ տեսանյութ է ուղարկել

453
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննում է միջադեպը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Վրաստանի «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Զուրաբ Ջափարիձեն պատգամավորներին «Քաղաքական գործիչների խմբակային սեքս» վերնագրով տեսանյութ է ուղարկել։ Facebook–ի իր պաշտոնական էջում այս մասին հայտնել է անձամբ Ջափարիձեն։

«Մեկ օր առաջ պոռնոյի լինք էի ուղարկել պատգամավորներին։ Խորհրդարանի իրավաբանական կոմիտեի փոխնախագահը ոչ միայն ստացել է տեսանյութը փոստով, այլև վերբեռնել է և նայել», – գրել է Ջափարիձեն։

Քաղաքական գործիչն այս քայլին է դիմել ոչ թե հասարակ հետաքրքրությունից դրդված, այլ ի նշան բողոքի` Վրաստանի պատգամավոր Էկի Բեսելիայի անձնական կյանքի մասին սկանդալային տեսանյութը պահպանելու և տարածելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու դեմ։ Մեղադրյալների թվում են նաև Ջափարիձեի կուսակցության անդամները։ Նրանց մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում։

«Ինչու՞ են այդ մարդկանց 4-8 տարով նստեցնում», – հարց է ուղղել Ջափարիձեն` ընդգծելով, որ իր տարածած տեսանյութը «Քաղաքական գործիչների խմբակային սեքս» էր կոչվում` ակնարկելով, որ խորհրդարանում ոչ ոք անմեղ չէ։

Բեսելիայի հետ կապված սկանդալը շատերը կապում են նրա գործունեության, ինչպես նաև «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության և պատգամավորի միջև ծագած վեճի հետ։ Պատգամավորը դեմ է արտահայտվել որոշ դատավորների նշանակումներին, դրան ի պատասխան Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն իր թիմի հետ համատեղ ջանքերով ազատել է Բեսելիային պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Քննարկվել է նաև Բեսելիայի` կուսակցությունից դուրս գալու հարցը, նաև այն, որ տեսանյութի տարածման հետ կապ են ունեցել կուսակիցները։ «Վրացական երազանքում» դա կտրականապես հերքում են։

453
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Վրացի պատգամավորի մասին սկանդալային տեսանյութը տարածած մարդը Հայաստանի բանտում է
Վրացի պատգամավորի ինտիմ տեսանյութը տարածողը Հայաստանի բանտու՞մ է. նախարարության պատասխանը