Դոնլադ Թրամփ

Թրամփը բացատրել է, թե ինչու Կիմ Չեն Ինի հետ պայմանավորվածության չեն եկել

35
(Թարմացված է 12:01 01.03.2019)
Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունները պրակտիկ արդյունք չեն տվել ապամիջուկայնացման հարցում կողմերի տարաձայնությունների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ–ՉԺԴՀ գագաթնաժողովի արդյունքում պայմանավորվածությունների բացակայությունը` Իրանի հետ Բարաք Օբամայի սխալը չկրկնելու Դոնալդ Թրամփի ցանկության հետևանք էր, ուրբաթ հայտել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

Թրամփն ու Կիմ Չեն Ինը երկրորդ անգամ հանդիպում են ունեցել փետրվարի 27-28-ը Հանոյում. հանդիպումն ավարտվել էր առանց որևէ փաստաթղթի ստորագրման։

«Նախագահ Օբաման հրաժարվել էր Իրանի հետ վատ գործարք ստորագրել։ Դոնալդ Թրամփը հրաժարվում է նույն սխալը գործել Իրանի, Հարավային Կորեայի և մյուս բոլորի հետ։ Նախագահ Թրամփն ամերիկյան ժողովրդի անվտանգությունը քաղաքականությունից բարձր է գնահատում», – գրել է Սանդերսն իր Twitter–ում։

ԱՄՆ նախագահը Fox News–ին տված հարցազրույցում ասել էր, որ հյուսիսկորեական իշխանությունները մասնակի ապամիջուկայնացում (դենուկլեարիզացիա) էին առաջարկում, այն դեպքում, երբ Թրամփը պնդում էր Կորեական թերակղզին ամբողջությամբ զինաթափել միջուկային զենքից։

Նա նաև նշել է, որ մասնակի ապամիջուկայնացման դիմաց պատժամիջոցների մասնակի զիջման ծրագիրը ԱՄՆ նախագահի համար անընդունելի է եղել։

«Մենք հիանալի հարաբերություններ հաստատեցինք, նա բացարձակապես այլ մարդ է, և ես պարզապես ասացի. «Գիտես, ոչինչ չի ստացվի»», – ասել է ԱՄՆ նախագահը։

Խոսելով երկրների միջև հետագա բանակցային գործընթացի հեռանկարների մասին` Թրամփն ընդգծել է. «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ապագայում ինչ-որ լավ բան կլինի»։

Հանոյում երեկ ավարտվեց ԱՄՆ–ՉԺԴՀ երկօրյա գագաթնաժողովը, որի արդյունքում կողմերը չկարողացան պայմանավորվածություններ ձեռք բերել։ Փհենյանն ու Վաշինգտոնը հրաժարվեցին համատեղ փաստաթուղթ ստորագրել, սակայն պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը։

35
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Դոնալդ Թրամփ
Ըստ թեմայի
«Դա գեղեցիկ ժեստ էր». Դոնալդ Թրամփը հրաժարվել է բանակցել Կիմ Չեն Ինի հետ
Կիմ Չեն Ինը 12 վայրկյան սեղմում էր Դոնալդ Թրամփի ձեռքը. տեսանյութ
Կիմ Չեն Ինը շրջում է Lada Priora–ով