Եվրատեսիլ 2016

Բոլորը հրաժարվեցին. Ուկրաինան չի մասնակցի «Եվրատեսիլին»

130
(Թարմացված է 21:26 27.02.2019)
Ուկրաինայի Ազգային հեռուստառադիոընկերությունը հրաժարվում է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին մասնակցությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Այդ մասին հաղորդել է երկրի Ազգային հեռուստառադիոընկերությունը։

«Ազգային հեռարձակողը» կարող էր ընտրել ցանկացած կատարողի ոչ ազգային ընտրության մասնակիցների շարքից։ Սակայն հրաժարվում է նման այլընտրանքից, քանի որ հարգում է հանդիսատեսի ընտրությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Հերթական անգամ հեռուստառադիոընկերությունը մրցույթը և դրան մասնակցելը կապել է քաղաքականության հետ` նշելով որոշ երգիչների կապը Ռուսաստանի հետ։

«Հասարակության մի մասի համար այդ փաստն ընդունելի է, մյուս մասի մոտ դա առաջացնում է զայրույթ և թյուրըմբռնում։ Ստեղծված իրավիճակում, հետևելով Հանրային հեռարձակման մասին օրենքին, ինչպես նաև հաշվի առնելով ազգային ընտրության ընթացքի չափից դուրս քաղաքականացումը, Հանրային հեռարձակողը որոշել է հրաժարվել «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին մասնակցությունից», – ասվում  է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, հանրային հեռարձակողը կարևոր է համարում ոլորտի առաջատար փորձագետների հետ թոք շոուի, համաժողովների և քննարկումների ձևաչափով հասարակական երկխոսություն սկսելը`  այդ խնդրի վերաբերյալ ուկրաինական հասարակության դիրքորոշումը ձևավորելու համար։

130
թեգերը:
Եվրատեսիլ
Ըստ թեմայի
Maruv, որը «Եվրատեսիլ» չի մեկնելու. ուկրաինացի երգչուհու էրոտիկ համարը. տեսանյութ
«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի Լեհաստանում
Սրբուկ. «Ես էլ եմ մասնակցելու երգի ընտրությանը, որովհետև ես պիտի զգամ այդ երգը»
Սրբուկը կմեկնի Իսրայել. «Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա Թել Ավիվում
«Մանկական Եվրատեսիլի» այս տարվա հաղթողը Լեհաստանն է. Լևոն Գալստյանը 9–րդ տեղում է