Energizer Power Max P18K Pop

Ի՞նչ տեսք ունի սմարթֆոնը, որը 50 օր անդադար աշխատում է. տեսանյութ

159
Ամենաերկարակյաց սմարթֆոնը ներկայացվել է Իսպանիայում։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող MWC 2019-ի ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվում է Energizer Power Max P18K Pop յուրահատուկ սմարթֆոնը, որը կարող է առանց լիցքավորելու աշխատել 50 օր, եթե իհարկե սպասման վիճակում է։

Սմարթֆոնի այս յուրահատկությունը, սակայն, անդրադարձել է տեսքի վրա։ Այսօր, երբ բոլոր ընկերությունները ձգտում են հնարավորինս բարակ սարք, ստեղծել, ապա այս սմարթֆոնի հաստությունը գրեթե 2 սմ է, ավելի կոնկրետ` 18 մմ։ Սարքն ավելի շատ աղյուս է հիշեցնում, քան գերժամանակակից սմարթֆոն։

2 սելֆի–տեսախցիկները ներկառուցված են սարքի մեջ և անհրաժեշտության դեպքում դուրս են գալիս։

Energizer Power Max P18K Pop–ը լիովին լիցքավորվում է ութ ժամում և 48 ժամ անընդմեջ տեսանյութ դիտելու հնարավորություն ընձեռում։

Հեռախոս-աղյուսը շուկայում կհայտնվի հունիսին և ամենայն հավանականությամբ կարժենա 600 եվրո։

Հիշեցնենք, որ Համաշխարհային մոբայլ կոնգրեսը` WMC-ը, ամեն տարի Բարսելոնայում ցուցահանդես է կազմակերպում, որի ընթացքում ներկայացվում են տարվա նորույթները։

159
թեգերը:
սմարթֆոն, ՏՏ
Ըստ թեմայի
Այ քեզ բան. հեծանիվն ու սմարթֆոնն արդեն ծալվում են, բանտերն ու մեքենաները` «խելոքանում»
Ի՞նչ կարող է պատահել, եթե սմարթֆոնին նայելով քայլեք փողոցում. տեսանյութ