Շակիրա

Շակիրան կարող է հայտնվել բանտում

83
Երգչուհի Շակիրան որպես մեղադրյալ կկանգնի իսպանական դատարանի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Շակիրան իսպանական դատարանի առաջ կկանգնի հարկերից խուսափելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը։

Լսումները կկայանան հունիսի 12–ին իսպանական Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում։ Դատախազության կարծիքով` երգչուհին թաքցրել է Կայմանյան կղզիներում, Վիրջինյան կղզիներում, Պանամայում և այլ օֆշորային գոտիներում ստեղծված 14 ընկերությունների միջոցով վաստակած գումարները։

Դատախազության հայցում հարկերից խուսափելու վեց դրվագ կա, այդ թվում` գույքահարկի և եկամտահարկի։ Ենթադրվում է, որ երգչուհին մոտ 14,5 միլիոն եվրո է թաքցրել պետությունից։

Մինչև 2017թ–ը Շակիրան ապրել է Իսպանիայի տարածքում, 2010-2017թթ–ին նա հարաբերությունների մեջ էր իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ։ Զույգը իրենց հարաբերությունների մասին պաշտոնապես հայտարարել էր 2011թ–ին, բայց երգչուհին հարկային մարմիններում հաշվառման է կանգնել միայն 2015թ–ին։

Հարկային ծառայությունները կարծում են, որ երգչուհին չորս տարի խուսափել է հարկեր վճարելուց։

83
Ըստ թեմայի
Ադրբեջանցի երգչուհին նմանակում է Քիմ Քարդաշյանին. լուսանկարներ
Երգչուհի Անիտա Ցոյը խոստովանել է, որ տարվել է համակրելի հայերի հետ զբոսանքով
Գեղեցիկ սիրո ավարտը. Շակիրան ու Պիկեն բաժանվել են
Սիրուշոն՝ պարգևով․ երգչուհին պատմել է DIAFA մրցանակի հանձնման արարողության մասին
Իվետա Մուկուչյանը չաղացե՞լ է. երգչուհին կիսամերկ լուսանկար է հրապարակել