Սելինա Դողան

Հայուհի Սելինա Դողանը որոշել է Ստամբուլի Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամ դառնալ

50
(Թարմացված է 13:03 23.02.2019)
Դողանը համարում է, որ եկել է «մաքուր քաղաքականության» ժամանակը։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Սելինա Դողանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամ դառնալու համար։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Աշխատելու եմ Շիշլիի բազմամշակույթ ու բազմագույն բնույթն արտացոլել քաղաքականության մեջ և քաղաքականությունից հեռու մնացած հատվածի ձայնը դառնալ»,– գրել է նա։

Դողանը նշել է, որ ժամանակն է աշխատել «մաքուր քաղաքականություն» կարգախոսով:

Նա շեշտել է, որ իր կյանքի զգալի մասն անցել է Շիշլիում։

50
թեգերը:
Թուրքիա
Ըստ թեմայի
Էստուկյան. «Մակրոնի ելույթը Թուրքիայի հայ համայնքի համար անսպասելի էր»
Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին
Ավստրիան կարգելի «Գորշ գայլերի» խորհրդանիշը. Թուրքիան Եվրոպային մեղադրում է պոպուլիզմի մեջ
Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Հայաստանի հետ սահմանին
Արևմտահայերենը վերացման վտանգի տակ է Թուրքիայում. ՅՈւՆԵՍԿՕ