Հայաստանի, ԵՄ–ի և Ադրբեջանի դրոշները

Ադրբեջանցի աղջիկը պահանջել է իր երկրի դրոշը հանել հայկական եռագույնի մոտից

1485
Ադրբեջանցի մարզիկը պահանջ–վերջնագիր է ներկայացրել Իրանում անցկացված կարատեի մրցաշարի կազմակերպիչներին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Բաքվեցի դպրոցական Զահրա Սալմանլին Իրանում անցկացված կարատեի մրցաշարի ժամանակ պահանջել է, որ ադրբեջանական դրոշը չկախեն Հայաստանի դրոշի տակ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը` հղում անելով Բաքվի կրթության վարչությանը։

«Սալմանլին հայտարարել է, որ չի մասնակցի մրցաշարին, եթե Ադրբեջանի դրոշի տեղը չփոխվի», – նշված է հրապարակման մեջ։

Կազմակերպիչները զիջել են անչափահաս աղջկան և փոխել ադրբեջանական դրոշի տեղը։

Միայն դրանից հետո է նա մասնակցել մրցմանը։

Սալմանլին սովորում է Բաքվի դպրոցներից մեկի 5–րդ դասարանում։

1485
թեգերը:
Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
ԱՄՆ հայկական դպրոցների տարածքում թուրքական դրոշներ են շարել
Լեհաստանի մայրաքաղաքում հայերին ստիպել են թաքցնել Արցախի դրոշը
Սիրով նվիրեց. Հենրիխ Մխիթարյանը հանվել է Հայաստանի դրոշով երկրպագուհու համար
Ինչպես է հայ տղան Արցախի դրոշով մտնում դաշտ ադրբեջանական ակումբի խաղի ժամանակ. տեսանյութ
Արսենալ-Ղարաբաղ խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն Հայաստան է եկել. լուսանկար