Հեռուստացույցի մոտ նստած մարդ

Samsung–ը «կիքսե՞լ» է, թե՞ կանխամտածված մարքեթինգ է անում. տեսանյութ

263
(Թարմացված է 17:54 20.02.2019)
Ժամանակից շուտ բացահայտվել են Galaxy S10+ սմարթֆոնի հիմնական հատկությունները։ Մնում է հասկանալ` սա արտահոսք է, թե դիտավորություն։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նորվեգական TV 2 հեռուստաընկերությունը ցուցադրում Galaxy S10+ սմարթֆոնի` 30 վայրկյան տևողությամբ գովազդը։

Ստացվում է` նորվեգացիներն առաջինն են կարողացել տեսնել սարքի բոլոր առավելությունները` առանց ծայրերի էկրանը, որի վրա միայն տեսախցիկներ են տեղակայված, մատնահետքերի ուլտրաձայնային սքաները, One IU ինտերֆեյսը և երեք հիմնական տեսախցիկները։

Տեսանյութը բացահայտում է նաև սմարթֆոնի PowerShare ֆունկցիան, որը կարողանում է մեկ այլ սարք լիցքավորել S10+ սմարթֆոնի միջոցով։ Գովազդում հայտնվում են նաև Galaxy Buds անլար ականջակալները, որոնք նույնպես կարող են լիցքավորվել սմարթֆոնից, եթե դրանց պատյանը տեղադրվի սմարթֆոնի հետնամասի վրա։

Հիշեցնենք իմացողներին և տեղեկացնենք չիմացողներին, որ այսօր Երևանի ժամանակով 23։00–ին միաժամանակ երկու քաղաքներում` Սան Ֆրանցիսկոյում և Լոնդոնում, կորեացիները պաշտոնապես կներկայացնեն Galaxy S10-ի միանգամից երեք մոդել։

Շատ հնարավոր է` ցուցադրվի նաև ծալվող էկրանով Galaxy F co մոդելը, ինչպես նաև սմարթ ժամացույց Galaxy Watch Active-ն ու Galaxy Fit թևնոցը։ Սպասվում է, որ սարքերը վաճառքի կհանվեն մարտի 8–ից։

263
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (56)
Ըստ թեմայի
Մարդիկ նոր ռոբոտ են ստեղծել, որի միակ թշնամին... մոլախոտն է. տեսանյութ
Անկողնում իրար խանգարող զույգերի համար հատուկ մահճակալ է ստեղծվել. տեսանյութ