Աբու Դաբիում հանդիպել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսը

Հայ-հունական ռազմական համագործակցությունը կխորանա. հանդիպել են պաշտպանության նախարարները

93
(Թարմացված է 15:41 17.02.2019)
Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Հունաստանի իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Աբու Դաբիում հանդիպել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները` նախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ռազմական համագործակցության խորացման հարցում»,–գրել է Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրել Հայաստան։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա մասնակցելու է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։

93
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Դավիթ Տոնոյան
Ըստ թեմայի
Տոնոյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը
Դավիթ Տոնոյանը ՍՈւ-30 ՍՄ-ով. նախարարը հանդիպել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ
Դավիթ Տոնոյանը մեկնել է Աբու Դաբի. լուսանկարներ