ԱՄՆ

Չենք պաշտպանում ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցությունը Սիրիայում.ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանը

146
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը պատասխանել է Aysor.am-ի հարցմանը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. «Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության»:

Aysor.am-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը` ներկայացնելով ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», - ասված է պատասխանում:

Այնուհանդերձ, ԱՄՆ Պետքարտուղարությունից նշել են, որ նաև չեն պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: «Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

146
թեգերը:
Հայաստան, Սիրիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ըստ թեմայի
Աշոտյան.«Սիրիա հայկական առաքելություն ուղարկելու հետևում Նիկոլ Փաշինյանի անձնական շահն է»
ԱՄՆ–ի Սենատում արգելափակել են Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները
ՀՀ–ն ո՞ր դեպքում կմասնակցի Սիրիայի ռազմական գործողություններին. պատասխանում է Տոնոյանը