Փաքրիկ Ջոշուա Թարամփը` Կոնգրեսում

Քնել է և հայտնի դարձել. 11–ամյա Ջոշուա Թրամփը ԱՄՆ–ում`ընդդիմության խորհրդանիշ

301
(Թարմացված է 15:37 07.02.2019)
Անչափահաս Ջոշուա Թրամփը, որին ԱՄՆ–ի առաջին տիկինը հրավիրել է Կոնգրես` նախագահի ելույթը լսելու, մտածել անգամ չէր կարող, որ մի գեղեցիկ պահի կարթնանա որպես «հակաթրամփյան դիմադրության հերոս»։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ամերիկացի դպրոցական Ջոշուա Թրամփը, որին Մելանյա Թրամփը հրավիրել է Կոնգրես, քնել է ԱՄՆ–ի նախագահի ելույթի ժամանակ։

Տղան հայտնի է դարձել, երբ դպրոցում դաժան վերաբերմունքի պատճառով անցել է տնային ուսուցման։ Ջոշուան ծաղր ու ծանակի առարկա է դարձել իր ազգանվան պատճառով։ Իմանալով այդ պատմությունը` Մելանյա Թրամփը տղային հրավիրել է Կոնգրես` նախագահի ելույթը լսելու։

Սակայն պաշտոնական միջոցառմանը, երբ Դոնալդ Թրամփը խոսել է «Երկրի դրության մասին» ավանդական թենայով, երեխան քնել է։ Միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն քաղաքական գործիչները։ Հատուկ հրավերի է արժանացել 10–ամյա Գրեյս Էլայնը, որը հաղթահարել է քաղցկեղը։ Բայց երեկոյի հերոսը դարձել է Ջոշուա Թրամփը։ Քաղաքական գործիչների ֆոնին քնած Ջոշուայի լուսանկարն ակնթարթորեն տարածվել է սոցիալական ցանցերում և մեմ դարձել։

Այժմ տղային անվանում են Թրամփի «դեմ պայքարի հերոս»։

«Ջոշուա Թրամփ, բարի գալուստ ընդդիմադրություն», – Twitter–ում գրել է օգտատերերից մեկը։

«Ջոշուա Թրամփը միակ լավ Թրամփն է», – գրել է գրող Ջո Քասաբյանը։

Ջոշուան ոչ միայն դարձել է 13 հյուրերից մեկը, որոնք հատուկ հրավեր են ստացել նախագահից և նրա կնոջից, այլ նաև նվաճել է Ամերիկայի սերը։

301
Ըստ թեմայի
«Բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին». Թրամփը շնորհավորեց
Մադուրոն խզել է հարաբերությունները ԱՄՆ–ի հետ, բայց Թրամփը չի հեռանում Վենեսուելայից
Թրամփը դադարեցրել է ամենաերկար շատդաունը, բայց պատն ամեն դեպքում կկառուցվի