Ս–300

ՀԱՊԿ երկրների ՀՀՊ միասնական համակարգի ստեղծումը մնում է օրակարգում. ՀԱՊԿ ներկայացուցիչ

36
ՀԱՊԿ համատեղ զորավարժություններ անցկացնելիս հակաօդային պաշտպանության հարցերի մշակմանը լուրջ ուշադրություն կդարձվի։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀԱՊԿ երկրների հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծումը մնում է կազմակերպության օրակարգում։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ միավորված շտապի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նա վստահեցրեց, որ այդ ուղղությամբ ընթանում է ակտիվ աշխատանք։

Ներկա պահին կովկասյան տարածաշրջանում հակահրթիռային պաշտպնության միավորված համակարգերը ստեղծվել են երկկողմ համաձայնագրերի հիման վրա, ՀԱՊԿ շրջանակում` Հայաստանի և Ռուսաստանի միջև, արևելաեվրոպական տարածաշրջանում` Բելառուսի և Ռուսաստանի միջև, կենտրոնական ասիական տարածաշրջանում` Ղազախստանի և Ռուսաստանի միջև։

«Այժմ աշխատանք է ընթանում` ՀՀՊ տարածաշրջանային համակարգը կենտրոնական տարածաշրջանում ընդլայնելու համար` ներառելով դրա մեջ Տաջիկստանը և Ղրղըզստանը։ Հեռանկարում դրված է ՀԱՊԿ ՀՀՊ միավորված համակարգ ստեղծելու հարցը», – հավելեց Սիդորովը։

«ՀԱՊԿ երկրների ղեկավարները ճիշտ որոշում կընդունեն», – ասաց գեներալը` անդրադառնալով գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին։

Սիդորովի խոսքով` ՀԱՊԿ համատեղ զորավարժություններ անցկացնելիս հակաօդային պաշտպանության հարցերի մշակմանը լուրջ ուշադրություն կդարձվի։

Հիշեցնենք` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Միավորված համակարգի հիմնական խնդիրը մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է Կովկասի հավաքական անվտանգության տարածաշրջանում, ինչպես նաև միավորված համակարգի սպառազինության և ռազմատեխնիկայի մշտական պատրաստության ապահովումը:

36
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Հայաստանը Ռուսաստանից նոր Սու-30ՍՄ կստանա 2020 թվականին. ԶԼՄ
ՀԱՊԿ քարտուղարի թեման չի փակվել. ինչու՞ է Լուկաշենկոն լռում. «Հրապարակ»
ՀԱՊԿ գեներալն ասաց` ինչպես է հնարավոր դարձել կայունության հասնել Արցախում