Անատոլի Սիդորով

Գեներալը վստահ է`ՀԱՊԿ երկրների ղեկավարները ճիշտ որոշում կկայացնեն

118
(Թարմացված է 13:55 06.02.2019)
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակելու հարցը տարաձայնություններ է առաջացրել Երևանի և Մինսկի միջև։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ճիշտ որոշում կկայացնեն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակելու հարցում։ Այդ մասին ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամրջի ժամանակ։

Sputnik Արմենիայի թղթակիցը հարցրեց գեներալին, թե այժմ որ փուլում են գտնվում կազմակերպության նոր գլխավոր քարտուղար նշանակելու շուրջ քննարկումները։ Այդ պաշտոնը թափուր է մնացել Յուրի Խաչատուրովին Հայաստանի կողմից հետ կանչելուց հետո։

«Կազմակերպության պետությունների ղեկավարներն իմաստուն և փորձառու մարդիկ են։ Նրանք ճիշտ որոշում կկայացնեն։ ՀԱՊԿ միավորված շտաբն աշխատանքային մարմին է, որը պատրաստ է կատարել ցանկացած որոշում` ընդունված պետությունների ղեկավարների կողմից», – համոզված է Սիդորովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ու թեև այդ կառույցը ղեկավարելու ժամկետը Հայաստանի համար սպառվում է 2 տարուց, Բելառուսն այդ պաշտոնում ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը և ստացել կազմակերպության այլ անդամների համաձայնությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության համաձայն` նոր գլխավոր քարտուղարը նշանակվում է լիակատար կոնսենսուսով:

118
թեգերը:
Յուրի Խաչատուրով, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Հայաստանը դարձել է «իզգոյ» ՀԱՊԿ–ում. Շարմազանով
Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
Հայաստանը Ռուսաստանից նոր Սու-30ՍՄ կստանա 2020 թվականին. ԶԼՄ