Ինքնաթիռ

Germania լոուքոսթերը սնանկ է ճանաչվել. ով փոխհատուցում կստանա Բեռլինի տոմսերի համար

267
Գերմանական Germania մասնավոր ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկության և Երևան–Բեռլին–Երևան ուղիղ չվերթները դադարեցնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ուղևորների մի մասը, որոնք արդեն ձեռք են բերել Երևան–Բեռլին–Երևան չվերթի ավիատոմսեր, փոխհատուցում կստանան, սակայն որոշակի պայմաններով։ Այդ մասին հաղորդել են ավիաընկերության մամուլի ծառայությունից, տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Այսօր հայտնի է դարձել, որ գերմանական մասնավոր Germania ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկության մասին և չեղարկել Երևան–Բեռլին–Երևան ուղիղ չվերթները։ Այդ մասին ցերեկը հաղորդել էր նաև «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Մենք կապվեցինք ուղևորների հետ, որոնք արդեն տոմսեր էին գնել։ Նրանցից մեկը, ով չցանկացավ նշել անունը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ավիաընկերությունը ծանուցել է իր սնանկության մասին։

«Փոստով հաղորդագրություն ստացանք սնանկության մասին, նրանք մեր ներողամտություն էին հայցում։ Գրել էին, որ խորհրդակցություն են անցկացնում և կկապվեն մեզ հետ, որպեսզի տեղեկացնեն հետագա ծրագրերի մասին», – ասաց մեր զրուցակիցը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ զբոսաշրջային գործակալություններից կամ ավիադրամարկղերից ավիաընկերության տոմսերը գնած ուղևորները պետք է անմիջականորեն կապվեն նրանց հետ։ Եթե տոմսը գնել են հենց Germania–ից, ապա վերադարձ չի լինի։

Ավիափոխադրողը նաև հաղորդել է, որ սնանկության պատճառը վառելիքի գների կտրուկ բարձրացումն է։

Մեր զրուցակիցը հաղորդեց նաև, որ իր ընկերներից մի քանիսը մնացել են Գերմանիայում և չեն կարողանում վերադառնալ։

Ավելի վաղ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Facebook–ի իր էջում գրել է, որ այն ուղևորները, որոնք տոմսերը գնել են Sidon Travel Yerevan զբոսաշրջային գործակալությունից, փոխհատուցում կստանան։ Ընկերությունն իր հաշվին պատրաստ է փոխհատուցել վնասը։

Թռիչքները դադարեցվել են փետրվարի 5–ից։ Չվերթները չեղարկելու պատճառով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրինության ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել Բեռլինի 69–րդ կինոփառատոնին, որը պիտի կայանա 2019 թ.–ի փետրվարի 7-17–ը։

Հիշեցնենք, որ Germania–ն գերմանական մասնավոր ավիաընկերություն է` Բեռլինում կենտրոնակայանով։ Ավիաընկերությունը թռիչքներ է կատարել Եվրոպայի շատ երկրներ։

267
Ըստ թեմայի
Կգործարկվի Օմսկ-Երևան ուղիղ չվերթը
Վնասով են աշխատում. Armenia–ն նոր իշխանության աջակցության կարիքն ունի
Ինչ խնդիրներ կան ռուսական օդանավակայաններում. «Տարոն–Ավիան» բողոք է ուղղել ԵԱՏՀ
Մինսկ

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

22
(Թարմացված է 23:50 13.08.2020)
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը խոսել է ցուցարարների հետ բախումների ժամանակ պատահաբար տուժած մարդկանց մասին։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Կարաևը «Մարկով. անձնական ոչինչ» հաղորդման ժամանակ ներողություն է խնդրել այդ մարդկանցից։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ

22
թեգերը:
Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
«Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է». Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից
Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը
Դոնալդ Թրամփ

Թրամփին պատմել են ռուսական պատվաստանյութի մասին

115
(Թարմացված է 23:25 13.08.2020)
Վաշինգտոնում հուսով են, որ մինչև տարեվերջ կկարողանան ստանալ COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որն այժմ թեստավորման երրորդ փուլն է անցնում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալ:

Նրա խոսքով՝ Թրամփին նաև տեղեկացնում են ամերիկյան պատվաստանյութի մշակման գործընթացի մասին. պատվաստանյութն ակտիվ փորձարկումներ է անցնում, որպեսզի արդյունավետ ու անվտանգ լինի:

Վաշինգտոնում հուսով են, որ մինչև տարեվերջ կկարողանան ստանալ COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որն այժմ թեստավորման երրորդ փուլն է անցնում։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն կոչվել է «Սպուտնիկ V»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հայտարարել է, որ ողջունում է նոր կորոնավիրուսի դեմ պատրաստուկների հետազոտությունների ու մշակումների ոլորտի բոլոր ձեռքբերումները և մտադիր է ստուգել ռուսական պատվաստանյութի փորձարկումների տվյալները:

ԱՀԿ-ն ուզում է համոզվել, որ պատվաստանյութի հետազոտությունն իրականացվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Կազմակերպությունը պատրաստ է գնահատել դեղի անվտանգությունն ու արդյունավետությունը: Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ի մասնագետները շփման մեջ են ռուսաստանցի գիտնականների հետ:

 

115
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել
Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ումի՞ց են կախված «անկախ փորձագետները». բժիշկը խոսել է ռուսական նոր պատվաստանյութի մասին
Ապաստարան, Տավուշ, Չինարի

Այն պետք է լինի բոլորի տանը. ինչպե՞ս հրեաները կարող են օգնել Տավուշում ապրող հայերին

0
(Թարմացված է 09:13 14.08.2020)
Ինչպե՞ս իսրայելական փորձն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը կարող են օգնել Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին. ստորև ներկայացնում ենք Sputnik Արմենիայի սյունակագրի մտորումները:

Տավուշում հուլիսին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով կրկին բոլորի ուշադրությունը սևեռվեց սահմանամերձ գոտու ուղղությամբ. վերականգնվում են հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները, նորոգվում տները, իսկ հիմնահատակ փլուզվածների փոխարեն՝ կառուցվում նորերը։

Թեև խաղաղ բնակչության շրջանում կորուստներ չեղան, բայց իրողությունն այն է, որ սահմանին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի բնակիչները մշտապես թիրախի տակ են։ Այդ առումով իրավիճակը հիշեցնում է իսրայելական պատկերը՝ մեկ տարբերությամբ, եթե որևէ բան պատահի (իսկ նման դեպքեր այնտեղ հաճախ են պատահում) իսրայելցիները 15 վայրկյանի ընթացքում կարող են թաքնվել ապաստարաններում, իսկ հայերը`ոչ։ Խնդիրը ոչ թե արագ վազելու, այլ հուսալի թաքստոցների բացակայության մեջ է։

Խոսքն ամենևին էլ ինչ–որ ինժեներատեխնիկական կառույցների մասին չէ, որոնց շինարարությունը ֆիզիկական մեծ ջանքեր և ֆինանսական լուրջ ծախսեր է պահանջում։ Նման բան չկա։ Իսրայելում ամեն շենք իր նկուղն ունի, (ինչպես և մեզ մոտ), որը նաև ապաստարան է, իսկ եթե վտանգը դրսում է վրա հասել, բոլոր գյուղերում բետոնե փոքր թաքստոցներ կան (ինչը մենք չունենք)։

Ներկայացնում ենք մի հատված «Газеты.Ru»–ի թղթակցի և իսրայելական Մոդիին սահմանամերձ քաղաքի բնակչուհի Ելենայի զրույցից. «Ազդանշանը հուշում է, որ քաղաքի վրա հրթիռ է գալիս։ Ես 1.5 րոպե ունեմ թաքնվելու համար, և դա ճոխություն է, Սդորտում (որը անմիջապես սահմանին կպած է) մարդիկ ընդամենը 15 վայրկյան ունեն։ Մեր տանը սենյակներից մեկը ամրացված է, որպեսզի ծառայի որպես ապաստարան։ Հենց այնտեղ ենք մենք գնում և տանում փոքրիկին։ Երբ տանը գտնվելիս լսում ենք ազդանշանը, փակում ենք դռներն ու պատուհանները։ Ընդհանրապես սա սովորական սենյակ է, որը մեզ որպես աշխատասենյակ և հյուրերի համար ննջասենյակ է ծառայում, սակայն այն հաստ պատեր ունի, զրահապատ դուռ և երկաթե վարագույրներ՝ դրսից։ 1990 թվականից հետո կառուցած շենքերում նման սենյակ կա յուրաքանչյուր բնակարանում»։

Ելենան նշել է, որ ավելի վաղ կառուցված շենքերում ապաստարանները սովորաբար տեղակայված են նկուղում։ Եթե դրանց հասնելու հնարավորություն չկա, մարդիկ աստիճանավանդակով արագ իջնում են նկուղային հարկեր, կամ բնակարանում հարմար մի անկյուն ընտրում՝ պատուհաններից և արտաքին պատերից հեռու։

«Այո, արդեն եղել է, որ ընկերներս դուրս վազեն աստիճանավանդակով գիշերվա կեսին` արթնացնելով քնած երեխաներին, կամ ընդհանրապես ցնցուղ ընդունելիս՝ հենց լոգասենյակից սրբիչով փաթաթված», – հիշում է նա։

Տարօրինակ զգացողություն է. անցնում ես փողոցով մանկասայլակով և մտածում՝ այ, եթե հիմա տագնապի ազդանշան հնչի, ո՞ւր կփախչենք։ Առևտրի կենտրոն մտնելիս` առաջին հերթին սարսափում ես ապակե ցուցափեղկերի առատությունից, այնուհետև նկատում ցուցանակներ, որոնց վրա նշված է ապաստարանների ուղղությունը. դրանք կառուցված են մոլի ներսում։

Ինչպես տեսնում ենք, իսրայելցիների փորձը հարմար է նաև Հայաստանի սահմանամերձ քաղաքների և գյուղերի համար, բայց ինչո՞ւ միայն սահմանամերձ։ Ի՞նչ ունենք Երևանում, Գյումրիում և երկրի մյուս խոշոր քաղաքներում։ Երևանում կա մետրո, որը մարդկանց փրկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ ինչպես Մոսկվայում, Բեռլինում և Լոնդոնում։ Թեև Մոսկվայում այն ժամանակ չկային գետնանցումներ։ Այսօր Երևանում մետրո էլ կա, գետնանցումներ էլ։

50-ականներին Հրազդանի ձորում գտնվող մանկական երկաթուղի երևանցիները մեծամասամբ հասնում էին թունելով, որը նախատեսված է ոչ միայն անցնելու, այլև պաշտպանության նպատակով, այդ թվում` քիմիական պաշտպանության։ Հավանաբար մայրաքաղաքում էլի ինչ–որ բան կա, որի մասին գիտեն ԱԻՆ–ում, սակայն լռում են և ճիշտ են անում։

Իսկ մինչ այդ ընտանեկան թաքստոցների նկատմամբ, հետաքրքրությունը, մասնավորապես, քաղաքից դուրս գտնվող հատվածներում սկսեցին ցուցաբերել մոսկվաբնակները։ Ո՞վ և ինչի՞ց է վախենում։

Իրազեկների պարզաբանմամբ՝ նախ` վախենում են ոչ բոլորը, միայն՝ հարուստները։ Վախենում են ջարդերից, ահաբեկչությունից, բայց՝ նախևառաջ կորոնավիրուսից։ Միջուկային հարվածներից մտահոգվում են ամենավերջինը, քանի որ այդժամ ոչինչ չի փրկել հնարավոր չի լինի։

Տավուշի Մովսես գյուղում հարսանիք է եղել. մարդիկ վերադառնում են բնականոն կյանքի

Մեջբերեմ Մոսկվայի մերձակայքում գտնվող էլիտար Ռուբլյովկայի բնակիչներից մեկի հետ զրուցած լրագրող Վլադիմիր Պերեկրեստի մեկնաբանությունը. «Թշնամին ուրիշ տարբերակ չունի, քան՝ Բարվիխան կամ Ուսովոն ռումբով թիրախավորելը։ Հանրային անկարգությունների մասին էլ կասկածում եմ. ահա Բոլոտնայա հրապարակում, երբ ընդդիմությունը խելագարվում էր, նրանք ավելի շուտ Կրեմլի վրա կհարձակվեին, քան մեզ մոտ գնացքով կժամանեին»։

Ռուբլյովկայում գտնվող բունկերի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, բայց այն, որ ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղում հրետակոծությունից ավելի քան տասնյակ տներ են տուժել, որոնցից մի քանիսն այլևս ապրելու պիտանի չեն՝ փաստ է։ Բացի այդ, ականն ընկել է մանկապարտեզի տանիքին, ուր 20 երեխա է հաճախում։ Բարեբախտաբար, գյուղում ոչ ոք չի տուժել, երեխաներին հասցրել են թաքցնել։

Մի դրվագ էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձից։ Արագ, սակայն, գրեթե յուրաքանչյուր բակում բնակչության համար կառուցած բազմաթիվ ապաստարանները ճիշտ որոշում էին։ Լենինգրադում, օրինակ, ծայրահեղ ինտենսիվ ռմբակոծման և հրետակոծությունների դեպքում, նկուղային ապաստարաններ ունեցող շենքերի վրա ավիառումբերի անմիջական հարվածներ հազվադեպ էին լինում, դրանցից միայն մոտ 20-ը ծանր վնասներ կրեցին։

Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար

Մեր սահմանամերձ գյուղի բնակիչների համար առանցքային են` «Ապաստարաններ՝ գրեթե յուրաքանչյուրի բակում» խոսքերը, իսկ իշխանությունների համար` սահմանամերձ գյուղերի բնակիչներին շինարարական նյութերով, գումարով և անհրաժեշտ բոլոր պարագաներով օգնելը, ինչպես նաև պատսպարանները հուսալիորեն բարեկարգելը ինչպես տանը, այնպես էլ դրա պատերից դուրս։

0
թեգերը:
Իսրայել, Հայաստան, հրետակոծություն, սահմանամերձ գյուղեր, Չինարի, Տավուշ, ապաստարան
Ըստ թեմայի
Ադրբեջանական հրետակոծությունների պարբերականությունը նվազել է. ՊՆ
Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ
Հրետակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքներ են սկսել. լուսանկարներ
Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է