Հրդեհ Փարիզում

Սարսափելի հրդեհ Փարիզում, յոթ մարդ է մահացել. լուսանկարներ

54
Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկը հայտնվել է հրդեհի ճիրանում։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Փարիզում բռնկած հրդեհի զոհ են դարձել յոթ մարդ։ 27 մարդ, այդ թվում` երեք հրշեջ, վնասվածքներ են ստացել։ Այս մասին այսօր հայտնում են տեղական լրատվամիջոցները` հղում անելով իշխանությանը։

​Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մոտ 200 հրշեջ։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։

​Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը BFMTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է 30 տուժածի մասին։ Ըստ France Info–ի` դեպքը տեղի է ունեցել քաղաքի էլիտար թաղամասերից մեկում` Փարիզի 16–րդ օկրուգում։

​Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ հրդեհը բռնկել է գիշերը` մոտավորապես ժամը մեկին (երևանյան ժամով` գիշերվա չորսին)։

54