Թուլսի Գաբբարդ

Արցախ այցելած կին կոնգրեսականն ԱՄՆ նախագահի թեկնածու է. տեսանյութ

249
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդը, որն Արփինե Հովհաննիսյանի ընկերուհին է և 2017թ.–ին այցելել է Արցախ, մտնում է նախագահական թեժ պայքարի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թուլսի Գաբարդը՝ Հավայի նահանգից, հայտարարել է 2020թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին և մեկնարկել նախագահական իր ընտրապայքարը։ Նրա ելույթն ուղիղ եթերում հեռարձակվել է թվիթերյան իր էջում:

«Մենք պետք է հակահարված տանք գործող վարչակազմին, որն առաջնորդվում «Ամերիկան՝ ամենից առաջ» կարգախոսով, սակայն մեր զինվորներին, զենքն ու շահերը վաճառում է ամենաշատ վճարող երկրներին»,- իր ելույթում ասել է 37-ամյա Գաբբարդը: Կոնգրեսականը նաև ներկայացրել է իր տեսլականն ու հետագա անելիքները։

Նա ընդգծել է, որ մտադիր է պայքարել այն կուսակցությունների և քաղաքական գործիչների դեմ, որոնք մտածում են նոր պատերազմներ հրահրելու մասին։

Նշենք, որ Թուլսի Գաբբարդը նախկին ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանի ընկերուհին է։ Նա 2017թ.–ին ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում այցելել է Արցախ։

Հավայի նահանգը, որը Գաբարդը ներկայացնում է Կոնգրեսում, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Արցախի անկախությունը ճանաչող բանաձևեր:

249
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ըստ թեմայի
Թրամփի խորհրդականը Մադուրոյին «հանգիստ կյանք» է մաղթել Վենեսուելայից դուրս
Բոզոյան. «Փաշինյանի հայտարարությունը հստակություն մտցրեց խնդրում և զարմացրեց Ադրբեջանին»
Բոլտոնն ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության մեջ հարց լուծող է. Sputnik-ի հյուրը Ս. Սարգսյանն է