Աղջիկը մատանիով

Կորել էր 12 տարի առաջ. բրիտանուհին փռշտացել և քթի միջից ինչ–որ բան է գտել

245
(Թարմացված է 23:46 29.01.2019)
Էբիգեյլ Թոմփսոնը ապշած է մնացել սովորական փռշտոցի արդյունքից։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Անգլիական Ուեսթ Յորքշիր կոմսության բնակչուհի Էբիգեյլ Թոմփսոնը պատահաբար գտել է 12 տարի առաջ կորցրած մատանին։ Ամբողջ ժամանակ մատանին թաքնված է եղել նրա քթում, գրում է The Sun–ը։

Эбигейл Томпсон
© Photo : Triangle News
Էբիգեյլ Թոմփսոնը

Մատանին նա նվեր էր ստացել 8 տարեկանում, իսկ երբ Էբիգեյլն այն որոնել ու չէր գտել, եկել էր այն եզրակացության, որ հյուրերից մեկը «թռցրել է»։

Սակայն 12 տարի անց 20-ամյա աղջիկը պատահաբար հայտնաբերել է կորցրած մատանին։ Փռշտալուց հետո նա մատանին գտել է թաշկինակի մեջ։

«Կյանքումս չէի կռահի, որ այն քթիս մեջ է մնացել։ Ոչինչ չեմ զգացել», – պատմում է նա։

Աղջիկը պնդում է, որ երբեք շնչառության հետ կապված խնդիր չի ունեցել։

Кольцо Эбигейл Томпсон
© Photo : Triangle News
Էբիգեյլ Թոմփսոնի մատանին

Վիրաբույժի խոսքով` մատանին կանգ է առել քթի հետևի մասում, որտեղ զգայունակության շեմը ցածր է, այդ պատճառով էլ աղջիկը օտար մարմնի առկայությունը չի զգացել։ «Զարմացած չեմ։ Թեև սա սովորական պատմություն չէ, սակայն երեխաների քթերում հաճախ ուլունք և մանր իրեր են մնում։ Երբեմն դա անհնար է զգալ», – ասաց բժիշկը։

245