ԼԵնինգրադի շրջափակումը

Լենինգրադի շրջափակման մասնակիցներին Գերմանիան 12 մլն եվրոյի օգնություն կտրամադրի

118
Լենինգրադի՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ին սկսած շրջափակումը տևել է գրեթե 900 օր: Միակ ճանապարհը՝ Կյանքի ուղին, որով քաղաքը ստանում էր սննդամթերք, անցնում էր Լադոգա լճի վրայով, որից կարողանում էին օգտվել միայն ձմռանը, երբ այն պատվում էր սառույցի հաստ շերտով:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Գերմանիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները ողջունում են Գերմանիայի կառավարության որոշումը տրամադրել 12 մլն եվրո՝ վետերանների համար հիվանդանոցի վերանորոգման եւ հանդիպումների ռուս-գերմանական կենտրոնի ստեղծելուն: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Մենք վստահ ենք, որ այդ բարեգործական միջոցառումը կբարելավի ողջ մնացած տուժածների կյանքի որակն ու կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջեւ պատմական հաշտությանը հետագայում մեր երկկողմանի հարաբերությունների հիման վրա»,-նշվում է հայտարարությունում:

Լենինգրադի՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ին սկսած շրջափակումը տևել է գրեթե 900 օր: Միակ ճանապարհը՝ Կյանքի ուղին, որով քաղաքը ստանում էր սննդամթերք, անցնում էր Լադոգա լճի վրայով, որից կարողանում էին օգտվել միայն ձմռանը, երբ այն պատվում էր սառույցի հաստ շերտով: Քաղաքի շրջափակումը ճեղքվել է միայն 1943 թվականի հունվարի 18-ին, իսկ ամբողջությամբ ազատվել շղթայից 1944 թվականի հուվարի 27-ին: Այդ ընթացքում զոհվել է, ըստ տարբեր տվյալների, 400 հազարից մինչեւ 1.5 մլն մարդ: Նյուրնբերգյան դատավարության ընթացքում նշվել է 632 հազար զոհերի մասին: Նրանց միայն երեք տոկոսն էր զոհվել ռմբակոծությունների հետևանքով, մնացածը սովամահ էին եղել:

118
Ըստ թեմայի
«Բլոկադա.am». հումորի զգացումը հայերին փրկեց ցրտից ու սովից
Մոմեր՝ բեմում դրված նավթավառի համար
Արմեն Գասպարյան. Շատ հերոսների անուններ անհետացել են պատմության էջերից