Բար Ռաֆաելի

«Եվրատեսիլը» կվարեն Դի Կապրիոյի նախկին ընկերուհին, համասեռամոլն ու պրոդյուսերը

111
Maxim ամսագիրը 2012 թվականին Բար Ռաֆաելին ճանաչել է ամենասեքսուալ կինը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի հաղորդավարների անուններն արդեն հայտնի են։ Ամենավառ աստղը կլինի 33-ամյա սուպերմոդել, Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին ընկերուհի Բար Ռաֆաելին։

Բացի իսրայելական գեղեցկուհուց, միջոցառումը կվարեն շոումեն և պրոդյուսեր Էրեզ Տալը, հեռուստահաղորդավար Ասի Ազարը և բանաստեղծուհի Լյուսի Այոուբը։ Այս մասին գրված է միջոցառման կայքում։

«Այն բանից հետո, երբ 2017 թվականին Կիևում մրցույթը միայն տղամարդիկ էին վարում, իսկ 2018-ին Լիսաբոնում` միայն կանայք, մենք որոշեցինք հաղորդավարների ոչ միասեռ խումբ ներկայացնել 2019 թվականին», – ընդգծել են կազմակերպիչները։

2012 թվականին Բար Ռաֆաելին ամերիկյան Maxim ամսագրի վարկածով արժանացել է ամենասեքսուալ կնոջ կոչմանը։ Նա Լեոնարդո Դի Կապրիոյի հետ հանդիպում էր 2005-2009 թվականներին։

Ասի Ազարը ԼԳԲՏ համայնքի իրավունքների 39-ամյա պաշտպանն է։ 2009 թվականին Out ամսագրի վարկածով նա ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ համասեռամոլների ցանկում։

57-ամյա Էրեզ Տալը «Մեծ եղբայր» և «Բունկեր» հեռուստաշոուների պրոդյուսերն ու հաղորդավարն է։

26-ամյա Լյուսի Այոուբը մշակութային հեռուստահաղորդումներ է վարել։

111