Ալեքս Սալմոնդ

Մեծ Բրիտանիայում կալանավորել են Շոտլանդիայի նախկին ղեկավարին` RT–ի հաղորդավարին

126
(Թարմացված է 15:22 24.01.2019)
Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել է RT–ի հաղորդավար, Շոտլանդիայի նախկին ղեկավար Ալեքս Սալմոնդի կալանավորման մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Բրիտանացի քաղաքական գործիչ, որը նաև Շոտլանդիայի առաջին նախարարն է եղել, կալանավորվել է։ Այդ մասին Telegram–ի իր էջում գրել է RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Մեր ալիքում քաղաքական շոուի հաղորդավար, Շոտլանդիայի նախկին ղեկավար Ալեքս Սալմոնդը հենց նոր կալանավորվել է», – գրել է Սիմոնյանը։

Ինչպես գրում է նա The Telegraph–ը, Շոտլանդիայի ոստիկանության մամուլի քարտուղարը հաղորդել է, որ 64–ամյա տղամարդը կալանավորվել է և նրան մեղադրանք է առաջադրվել, կալանքի մասին հաշվետվությունն ուղարկվելու է դատախազություն։

Նշենք, որ Սալմոնդը 2017թ.–ից RT հեռուստաալիքում The Alex Salmond Show ծրագրի հաղորդավարն է։

«Մեր ալիքում մեկ այլ քաղաքական շոուի հաղորդավարի` Ջուլիան Ասանժին, ինչպես հիշում եք, ուզում էին մեղադրել սեռական բնույթի հանցագործությունների մեջ։ Կարծում եմ, որ այստեղ նույնը կլինի», – գրել է Սիմոնյանը վերջին գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ասանժը 2012թ.–ից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Այդ ժամանակ նա դիմել է Էկվադորի իշխանություններին` խնդրելով քաղաքական ապաստարան տրամադրել շվեդական իշխանությունների կողմից իրեն ԱՄՆ–ին արտահանձնելու մտավախության պատճառով` կապված WikiLeaks–ում նրա գործունեության հետ։

126