Քրիշտիանու Ռոնալդուն դատարանի մոտ. Մադրիդ

Քրիշտիանու Ռոնալդուն պայմանական պատժի և մեծ տուգանքի է արժանացել. տեսանյութ

35
(Թարմացված է 16:14 22.01.2019)
«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչել է իր մեղքը 2011-2014 թվականներին կատարած հարկային հանցագործություններում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը` Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն, 23 ամիս պայմանական ազատազրկման և 18.8 մլն եվրոյի չափով տուգանքի է ենթարկվել։ Այս մասին հայտնում են եվրոպական ԶԼՄ–ները։

Ֆուտբոլիստի դատավճիռը կայացրել է Մադրիդի դատարանը`մեղադրելով նրան հարկերի վճարումից խուսափելու մեջ։ Քննության վարկածով`Ռոնալդուն, Իսպանիայում գտնվելով և «Ռեալի» կազմում հանդես գալով, 4 առանձին հարկային հանցագործություն է կատարել 2011-2014 թվականներին ընթացքում։ Պետությանը հասցված ընդհանուր վնասը 14.7 մլն եվրո է կազմում։

Դատական նիստին Ռոնալդուն ներկայացել էր ընկերուհու` Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

35