Փաշինյանը Դավոսում հանդիպել է աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարներին

Փաշինյանը Դավոսում հանդիպել է աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարներին

59
(Թարմացված է 15:53 22.01.2019)
Համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարները Փաշինյանին խոստացել են այցելել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ համագործակցությամբ և մեր երկրում վերջինի հնարավոր գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում առկա է տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ, և այդ առումով «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիսի» գործունեությունը կարող է լինել հեռանկարային:

Քրիստինա Ահմաջյանը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան:

JICA նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար:

Կիտաոկան ևս հայտնել է, որ առաջիկայում փորձագիտական խմբով այցելելու Հայաստան է այցելելու` փոխգործակցության ուղղություններն ուրվագծելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ: Վարչապետը կարևորել է ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը և նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ինտերնետ-առևտրի, էլեկտրոնային վճարումների և հեռահաղորդակցության ոլորտում eBay-ի գործունեությունը մեծ պահանջարկ ունի մեր երկրում և կարևորել Հայաստանում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը:

Վարչապետը հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը և eBay ընկերությանը հրավիրել մասնակցելու դրան։

59
թեգերը:
Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (775)
Ըստ թեմայի
Հայաստանում արդեն տեխնիկա են պատրաստում «Սուխոյի» և «Բոինգի» համար․ Արշակյան
Հանքաքարի փոխադրման ծավալը կմեծանա. ՀԿԵ–ն ու GeoProMining Gold–ը պայմանագիր են ստորագրել
Հայաստանում բենզինն էժանանում է, թեև ՌԴ-ում այն թանկանում է. պատճառները կպարզի ՏՄՊՊՀ-ն