Լուսնի խավարում

Լուսնի խավարումն ինչպե՞ս է ազդում մարդկանց առողջության վրա

47
Լուսնի խավարումը ե՞րբ կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա։ Փորձագետները պատասխանել են այս հարցին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ լուսնի խավարումը ոչ մի կերպ չի ազդում մարդու առողջության վրա։ Վլադիմիրսկու անվան գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի խորհրդատվական–ախտորոշիչ աշխատանքի հարցերով գլխավոր բժշկի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսլան Կոշելևը ՌԻԱ Նովոստիի  հետ զրույցում խոսել է լուսնի խավարման մասին։

«Ֆիզիկայի, քիմիայի և բժշկության տեսանկյունից լուսնի խավարումն ուղղակի ազդեցություն չունի մարդու առողջության վրա», – ասել է Կոշելևը։

Բժիշկ–հոգեբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Լև Պերեժոգինը բացատրել է, որ լուսնի խավարումը կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա միայն այն ժամանակ, երբ մարդը հավատում է դրան։

Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի որոշ շրջաններում հնարավոր էր լուսնի լիակատար խավարում տեսնել ։

Լուսնի հաջորդ խավարումը մասնակի կլինի և կգրանցվի 2019թ–ի հուլիսի 16–ին։

47