Главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян во время форума «Россия - страна возможностей» (14 марта 2018). Москвa

Սիմոնյանը Facebook–ին կոչ է արել ներկայացնել Sputnik–ի էջերը փակելու պատճառները

154
Sputnik–ի, RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ելույթ է ունեցել հայտարարությամբ Facebook–ի ղեկավարության կողմից Sputnik–ի մի շարք էջեր և ըքաունթներ փակելու առթիով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Facebook ընկերության ղեկավարության գործողություններն անվանել է գրաքննություն. սոցիալական ցանցի ադմինիստրացիան ջնջել է հարյուրավոր ըքաունթներ` կապված Sputnik գործակալության հետ։

Sputnik Արմենիան արդեն գրել է, որ Facebook–ում 364 էջ է ջնջվել կապված «համացանցի շրջանակում ոչ ճիշտ գործունեության հետ, որը ի հայտ է եկել Ռուսաստանում ու դրսևորվել է Մերձբալթյան, Կենտրոնական Ասիայի, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում»։ Բացի այդ ընկերությունը նաև ջնջել է 107 էջ Facebook–ում ու 41 էջ Instagram–ում, քանի որ սրանց տերերը «իրենց ուկրաինացիների տեղ էին դնում ու մի շարք կեղծ էջեր էին ղեկավարում ու նորություններ էին տարածում Ուկրաինայից այնպիսի թեմաներով, ինչպիսին են եղանակը, բողոքները, ՆԱՏՕ–ն ու դպրոցի սանիտարական պայմանները։

«Facebook–ն իր հայտարարությունում խոստովանել է, որ այդ էջերի բովանդակության հետ կապված ոչ մի պահանջ չկա, Facebook–ի ոչ մի կանոն կամ նորմալ կյանքի կանոն մենք ընդհանրապես չենք խախտել։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ կանոններ ենք խախտել, ինչ պահանջներ ունեն մեզնից, բացի այդ, բոլոր ըքաունթները, որոնք արգելափակվել են, կապ են ունեցել Sputnik–ի կամ Sputnik–ի լրագրողների ըքաունթների հետ։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա», – ասել է Սիմոնյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` դա գրաքննություն է հիշեցնում։

«Եթե սա գրաքննություն չէ, եթե մենք շարունակենք հավատալ, որ Facebook–ը լիբերալ մեդիա է և հարթակ` լիբերալ գաղափարներով կիսվելու համար, ապա մենք, հավանաբար, ուղղակի վատ ենք տեղեկացված  կամ ուղղակի հիմար ենք։ Մենք երջանիկ կլինենք, եթե Facebook–ը մեզ բացատրի, թե ինչ մեղք են գործել այդ ըքաունթները, բացի այն բանից, որ դրանք վարել են մեր աշխատակիցները, մենք այդպես էլ չենք հասկացել», – նշել է Սիմոնյանը։

Ի պատասխան Facebook–ի ղեկավարության գործողությունների` Sputnik–ի մամուլի ծառայությունը հայտարարել է. «Որոշումը միանշանակ զուտ քաղաքական է, փաստացի գրաքննություն է. մերձավոր արտասահմանի երկրներում 7 էջ է արգելափակվել։ Sputnik–ի խմբագրությունները նորություններով են զբաղվում ու դա անում են լավ։ Ու եթե արգելափակումը ԶԼՄ–ների որակյալ աշխատանքի միակ արձագանքն է, ապա մենք հարցեր չունենք, այստեղ ամեն ինչ ակնհայտ է։ Հույս կա, որ ողջախոհությունը կհաղթի։ Sputnik կարդացեք»։

154
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանը ճանաչվել է Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող լրագրողը
«Թրամփին էլ կարող եմ սպանել։ Կուզե՞ս». հայ տաքսիստն ամեն ինչի պատրաստ է հանուն Սիմոնյանի
«Խաշի բաց դռների օր»․ Մարգարիտա Սիմոնյանը հրավիրում է բոլոր ընկերներին
«Լավ ենք աշխատում, և դրա համար մեր դեմ պետք է պայքարեն». Սիմոնյանի արձագանքը Վաշինգտոնին