ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Փարիզի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել, կան տուժածներ։ Այդ մասին հայտնում է քաղաքի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9-ին Թրևիզ փողոցում՝ Փարիզի 9-րդ շրջանում։
🔴 #intervention en cours des @PompiersParis pour un incendie dans un commerce suivi d’une forte explosion rue de Trévise dans le 9ème. Évitez le secteur et laissez le passage aux véhicules de secours
— Préfecture de police (@prefpolice) 12 января 2019 г.
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները։
Ոստիկանությունը խնդրել է քաղաքացիներին սահմանափակել տեղաշարժումները նշված հատվածում, որպեսզի չխանգարեն դեպքի վայր ժամանող մեքենաներին։