Ընդդիմության բողոքի ակցիան Սկոյպեում

Կրկին ձախողում. Մակեդոնիայի խորհրդարանը չի հաստատել ԵՄ–ի համար երկրի վերանվանման օրինագիծը

43
(Թարմացված է 22:45 10.01.2019)
Դեռ երբեք մակեդոնացիներն ու հույները այդքան միաձայն չէին եղել։ Նրանց մեծ մասը չի ցանկանում ճանաչել «Հյուսիսային Մակեդոնիան»։

ԵՐԵՎԱՆ,  10 հունվարի — Sputnik. Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները երկրորդ օրն է չեն կարողանում 120 ձայներից անհրաժեշտ 80–ը հավաքել ու սահմանադրության մեջ փոփոխություններ անել, որպեսզի պետությունը վերանվանվի: Դա անհրաժեշտ է ՆԱՏՕ ու ԵՄ անդամակցության համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մակեդոնիայում օրենսդիրները վճռորոշ քննարկումներ են սկսել երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու շուրջ, որպեսզի հարթվեն հարևան Հունաստանի հետ տասնամյակներ շարունակվող վեճերն ու տարաձայնությունները:

Երեկ, քննարկման մեկնարկից առաջ ելույթ ունենալով, վարչապետ Զորան Զաևը պատգամավորներին կոչ էր արել քվեարկել երկրի անունը փոխելու օգտին:

«Դա պատմական և հայրենասիրական ընտրություն է, մենք կարող ենք լինել այն սերունդը, որը համարձակ որոշում է կայացրել», - ասել է Զաևը:

Երկրի անվանումը փոխելը հարևան Հունաստանի պահանջն է, որը պնդում է, որ Մակեդոնիան Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանի անունն է:

Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքն արգելափակում է Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին:

Անցած տարվա ամռանը պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ էին ստորագրել, որով առաջարկվում է Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

43
Ըստ թեմայի
Աֆրիկայի ափերի մոտ գերեվարված հայը Ռուսաստանի քաղաքացի է
Ո՞ւմ պատճառով է բաժանվում Amazon-ի ղեկավար Բեզոսը. նա նույնպես ամուսնացած է
«Այստեղ ոչ ոք ոչ մեկին չի կռացնի». Լուկաշենկոն խոսել է ՌԴ–ի և Բելառուսի միավորման մասին
Հայերը թենիսի պայմանավորված խաղեր են կազմակերպել. նրանց վնասազերծել են Իսպանիայում