Պեկին, ոստիկաններ, արխիվային լուսանկար

Անհայտ անձը Պեկինում հարձակվել է դպրոցի վրա. 20 աշակերտի հիվանդանոց են տեղափոխել

50
Կասկածյալը դանակով հարձակվել է Պեկինի դպրոցներից մեկի աշակերտների վրա, երեխաներից 20–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Տղամարդը հարձակվել է Պեկինի Սիչեն շրջանի տարրական դպրոցի աշակերտների վրա։ Այս մասին հայտնում է «Ժենմին ժիբաո» թերթը։

«Կասկածյալին ձերբակալել են, վիրավոր երեխաները հոսպիտալացվել են», – ասվում է հաղորդագրությունում։

​Չինական պարբերականները հայտնում են, որ 20 տուժածներից երեքը չափազանց ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանց կյանքի համար հիմա պայքարում են մայրաքաղաքի կլինիկաների բժիշկները։

50