Իլոն Մասկ. SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր

Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը

67
Ռուսական ՌԴ-180 հեղուկային հրթիռային շարժիչը կիրառվում է ամերիկյան Atlas-5 հրթիռների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը «հիանալի է» անվանել կառուցվածքի տեսանկյունից։

Twitter-ի իր էջում նորարարը ամոթանք է տվել Boeing և Lockheed ընկերություններին, որ նրանք ստիպված են օգտագործել ռուսական «հիանալի» շարժիչը Atlas հրթիռներում։

Ռուսական ՌԴ-180 հրթիռային հեղուկային շարժիչը կիրառվում է ամերիկյան Atlas-5 հրթիռի առաջին աստիճանում։ Ներկա պահին կատարվել է շարժիչի 85 թռիչք։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-180 շարժիչն առաջարկվում է օգտագործել գերծանր դասի ռուսական հրթիռում։

67
Ըստ թեմայի
Ավետիսյան. «Աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկն ունի ՏՏ ոլորտը»
Փող և ոչ միայն. ինչպես է հայկական հիմնադրամը կարողացել ներգրավել ամերիկյան մենեջերների
Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիրին
«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար
Իր և կնոջ սրտի թելադրանքով. ԱՄՆ 3 ՏՏ ընկերություն Հայաստանի մարզերում մասնաճյուղեր կհիմնեն
Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին

0
(Թարմացված է 21:05 13.07.2020)
Վրաստանում հույս ունեն, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավ է հայտնել հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր, երբ պայքարում ենք անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, միջազգային համերաշխության ու գլոբալ կայունության պահպանումը շատ կարևոր է», - ասել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն Վրաստանի, այլև հարևան ու գործընկեր երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի զարգացման ու բարեկեցության համար։

Վրաստանի նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները ժամանակին կկիրառվեն, ու իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Սալոմե Զուրաբիշվիլի
Ըստ թեմայի
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Զինծառայող, արխիվային լուսանկար

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

10
Աստանան պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել միջազգային կազմակերպությունների շրջանակում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել վիճահարույց հարցերի լուծման համար ուժի կիրառումից։

Հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը գնդակոծել էր հայկական դիրքերն ու փորձել գրոհել։ Հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, վերադարձել էր իր դիրքեր։ Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր առավոտյան վերսկսել էր հայկական դիրքերի գնդակոծումը։

Պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանը 4 զոհ և 4 վիրավոր ունի, հայկական կողմը` 5 վիրավոր։

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

«Ղազախստանի հանրապետությունը խորապես մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Կոչ ենք անում մեր բարեկամական Ադրբեջանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը զսպվածություն դրսևորել և հրաժարվել ուժային միջոցների կիրառումից վիճահարույց հարցերի լուծման համար», – գրված է ԱԳՆ–ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ղազախստանը կարծում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, առճակատման հետագա էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

«Խաղաղության և համաձայնության շուտափույթ ձեռքբերման հույս ենք հայտնում, նախևառաջ, երկկողմանի ձևաչափում։ Պատրաստ ենք ամեն կերպ միջազգային կազմակերպությունների` այդ թվում՝ ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ԱՊՀ–ի,  ԱՓՎՄԽ–ի (Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների) շուրջ խորհրդակցության շրջանակում աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրելու հարցում», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահները արդեն դատապարտել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը` կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան։

10
թեգերը:
ուղերձ, հրետակոծություն, Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե