Facebook սոցիալական ցանցը

Facebook–ը ընդունել օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի փաստը

30
(Թարմացված է 22:31 19.12.2018)
Facebook–ը խոստովանել է, որ պետք է ավելի խիստ հսկի այն, թե ինչպես են գործընկերներն ու մշակողները սոցցանցերի հարթակների միջոցով տեղեկություն ստանում։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Facebook–ի վարչակազմը խոստովանել է, որ հնարավորություն է  տվել խոշոր տեխնոլոգիական ընկերություններին ստանալ օգտատերերի անձնական տվյալները, բայց պարզաբանել է, որ օգտատերերն իրենք են տվել համաձայնություն։ Նման հայտարարություն ընկերությունը հրապարակել է այսօր իր բլոգում։

Նշվում է, որ նման կարգավորումները թույլ էին տալիս մարդկանց իրենց էջը բացել Facebook–ում սարքերի ու հարթակների վրա, որոնք մշակել էին Apple, Amazon ու Yahoo ընկերությունները։ Բացի այդ, օգտատերերը  կարող էին տեսնել ընկերների խորհուրդները այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են Netflix, New York Times ու Spotify–ը։

«Այդ գործընկերային ծրագրերից կամ գործառույթներից ոչ մեկն ընկերություններին տեղեկատվություն մուտքի հնարավորություն չէին տալիս առանց մարդկանց համաձայնության»,- ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոտսին, ընկերության բլոգում գրել Է Facebook-ի ստորաբաժանումներից մեկի տնօրեն Կոնստանտինոս Պապամիլտիադիսը:

Spotify և Netflix ծառայությունները հնարավորություն են ունեցել ընթերցելու այն հաղորդագրությունները, որոնք օգտատերերը փոխանակել են սոցցանցում: Facebook-ում, ինչպես ասված Է նյութում, Amazon առցանց մանրավաճառին թույլ են տվել իմանալ այն մարդկանց անուններն ու տվյալները, որոնք մտնում են օգտատերերի ընկերների ցուցակների մեջ։

Այնուամենայնիվ` Facebook–ը խոստովանել է, որ պետք է ավելի խիստ հսկի այն, թե ինչպես են գործընկերներն ու մշակողները սոցցանցերի հարթակների միջոցով տեղեկություն ստանում։ Հայտարարության մեջ նշվում է, որ հիմա ընկերությունը բազում գործընկերությունների դադարեցման գործընթացի մեջ է։

Նյութում նշված է, որ «շատ տարիների ընթացքում Facebook-ն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսին տրամադրել է օգտատերերի անձնական տվյալների ավելի խորը հասանելիություն, ինչով, ըստ էության, բիզնեսի գծով այդ գործընկերները հանվել են անձնական տեղեկատվությանը վերաբերող՝ ընկերության սովորական կանոնների գործողության ազդեցությունից: Ինչպես ասված է նյութում, սոցցանցի վարչությունը, մասնավորապես, Microsoft-ի մշակած Bing որոնողական համակարգի համար բացել է այն բոլոր անձանց անունների հասանելիությունը, որոնք նշված են Facebook-ի օգտատերերի ընկերների ցուցակներում՝ առանց վերջիններիս համաձայնության:

30
Ըստ թեմայի
Միլիարդատերը նախագահի մրցանակ կստանա. Հայաստանն ամրապնդում է իր տեղը ՏՏ քարտեզի վրա
Իր և կնոջ սրտի թելադրանքով. ԱՄՆ 3 ՏՏ ընկերություն Հայաստանի մարզերում մասնաճյուղեր կհիմնեն
«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար
Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիրին
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

21
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

21
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

64
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

64
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

0
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

0
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին