Ալիևն ու Էրդողանը

Թուրքիան ու Ադրբեջանը վագոններ կարտադրեն Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի համար

76
(Թարմացված է 15:03 11.12.2018)
Բաքու–Թբիլիսի–Կարս երթուղով ուղևորափոխադրումներ կիրականացվեն առաջիկա տարիներին։ Այժմ այն միայն բեռնափոխադրումների համար է ծառայում։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ գործարան կառուցել և այդ գործարանում վագոններ արտադրել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու համար։ Ինչպես հայտնում է ermenihaber–ը, այս հարցը քննարկվել է Բաքվում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիթ Թուրhանի և ադրբեջանական երկաթուղիների ղեկավար Ջավիդ Գուրբանովի հանդիպման ժամանակ։

Նշվում է նաև, որ այժմ միայն բեռներ տեղափոխող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջիկա տարիներին կիրականացնի նաև ուղևորափոխադրումներ։

Թուրքիայի նախարարը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու կառուցման համար։

76
Ըստ թեմայի
Գողերը ձեռք են գցել «դարի նախագծին». Բաքու–Թբիլիսի–Կարսը զրկվել է ռելսերից
Հայաստանի և Ռուսաստանի մեկուսացումը. Բաքու–Թբիլիսի–Կարս–ի PR–ը չի անհանգստացնում հայերին
Արդյո՞ք իրատեսական է Իրան–Հայաստան երկաթուղու նախագիծը. պարզաբանում է Ալեքսանդր Միշարինը