Ազատ առևտրի գոտի

Իրանը պատրաստ է արագացնել ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը

62
(Թարմացված է 16:44 08.12.2018)
ԵԱՏՄ երկրներն ու Իրանը 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը հաստատել է, որ իր երկիրը մտադիր է արագացնել ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանական կողմը հաստատում է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելն արագացնելու գործընթացն ապահովելու մտադրությունը», – նախարարի ասածը լրագրողներին է փոխանցել հանդիպման մասնակիցներին մեկը։

ԵԱՏՄ երկրներն ու Իրանը 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

62
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Առաջարկել ենք ԵԱՏՄ–ում էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգ ներմուծել. ՊԵԿ նախագահ
«Մաքսանենգները կհայտնվեն ԵԱՏՄ մաքսայինների ափի մեջ». Հայաստանում ՌԴ մաքսատան ղեկավար
ԵԱՏՄ ղեկավարները 18 փաստաթուղթ են ստորագրել