Ոստիկանություն

Ողբերգություն իտալական ակումբում. հրմշտոցի պատճառով մարդիկ են մահացել, տուժածներ կան

99
(Թարմացված է 10:36 08.12.2018)
Դեպքը տեղի է ունեցել իտալացի ռեփեր Sfera Ebbasta ելույթի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի –Sputnik. Իտալական Անկոնա քաղաքի մոտակայքում գտնվող ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի պատճառով մահացել են 6 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 01.00–ին երիտասարդների շրջանում հայտնի Lanterna Azzurra ակումբում հայտնի իտալացի ռեփեր Sfera Ebbasta ելույթի ժամանակ։

Միջոցառման ժամանակ ինչ–որ մեկը «խեղդող սփրեյ» էր տարածել և խուճապ հրահրել։ Ակումբի ելքի մոտ հրմշտոց է սկսվել։

​Տեղի ոստիկանական վարչության տվյալներով` մահացել են 6 մարդ, մոտ 35–ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից 10–ը ծանր վիճակում են։ Մահացածների թվում եղել են 5 անչափահաս (3 աղջիկ և 3 տղա) և 1 կին։

Միաժամանակ հրշեջ ծառայության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ մոտ 60 մարդու են հիվանդանոց տեղափոխել։

Ականատեսների խոսքով` ակումբում մոտավորապես 1000 մարդ է եղել։ Փրկարարները դեպքի վայր են մեկնել նաև մոտակա բնակավայրերից ։

99